From Wikipedia, the free encyclopedia
Պատերազմ թզուկների հետ (ռուս.՝ Война с лилипутами), Կիռ Բուլիչյովի ֆանտաստիկ ժանրի վիպակ (վեպ)՝ «Ալիսայի արկածները» ցիկլից։ Գրվել է 1989 թվականին, բայց ամբողջական ստեղծվել է 1992 թ.-ին։ Վեպի հատվածները այլ անվան տակ, թողարկվել են առանձին. սկզբում՝ «Пионерская правда» և «Тайна рабыни Заури»[2] ամսագրերում, իսկ շարունակությունը «Алмаз для пирата»[3] ամսագրում, ընդ որում, հատվածները իրար հակասում էին, որոնք վերջին խմբագրման ժամանակ շտկվեցին։
Պատերազմ թզուկների հետ ռուս.՝ Война с лилипутами | |
---|---|
Հեղինակ | Կիռ Բուլիչյով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆանտաստիկա և մանկական գրականություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Ալիսա Սելեզնյովա, Krys and Veselchak U? և Q4347557? |
Նկարագրում է | World of Alisa Selezneva? |
Շարք | Ալիսայի արկածները |
Նախորդ | The End of Atlantis?[1], Gai-do?[1] և Q4367577?[1] |
Հրատարակման տարեթիվ | 1989 |
Թվային տարբերակ | rusf.ru/kb/stories/vojna_s_liliputami/text-01.htm |
Արկաշա Սապոժկովը, երիտասարդ կենսաբան, ով հետազոտություններ կատարելու նպատակով փոքրացնող խցիկի շնորհից հայտնվում է մանրաշխարհում։ Ալիսան և Պաշկան օգնում են նրան։ Բզեզների և կատուների վտանգներից խուսափելու համար նրան է միանում նաև Ալիսայի տատիկը՝ Լուկրեցիան, ով թույլ չի տալիս, որ երիտասարդը զոհ գնա։ Լուկրեցիան իրականում սովորական տարեց կին է, բայց գործի ժամանակ՝ փորձառու իլյուզիոնիստ, ով հանդես է գալիս կրկեսում։
Հասկանալով, որ Արկաշան կապի մեջ չէ, Ալիսան նույնպես փոքրանում և գնում է նրան ընդառաջ և դառնում է թզուկների գերին։ Ծովահենների փոքրիկ նավակը վայր է իջնում Արկաշայի տան խոտածածկույթում և դրա հրամանատար Պանչենգա Սկուլիտին ցանկանում է գրավել ողջ Երկիրը։ Սկզբի համար խիզախ ծովահենները կռվում են կատվի հետ, որը նրանց համար հսկայական է։ Բայց Լուկցերիա տատիկի ներկայությունը նրանց փախուստի է մատնում։ Արկաշան, Ալիսան և նրանց միացած ստրկուհի Զաուրին հայտնվում են ազատության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.