Պաուլ Բրայտներ
գերմանացի ֆուտբոլիս / From Wikipedia, the free encyclopedia
Պաուլ Բրայտներ (գերմ.՝ Paul Breitner; սեպտեմբերի 5, 1951(1951-09-05)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆուտբոլիս, որը խաղացել է Գերմանիայի հավաքականում։ Ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպաններից մեկը։ 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն, 1972 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 5, 1951(1951-09-05)[1][2][3][…] (72 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] | |||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ներկայում որպես մարզական լրագրող աշխատում է գերմանական հեռուստատեսությունում։
1970-1974 թվականներին Մյունխենի «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգային։ 1974 թվականի աշխարհի առաջնությունից հետո տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ 1977 թ.-ին վերադարձել է Բունդեսլիգա՝ խաղալով մեկ մրցաշրջան «Այնտրախտ Բրաունշվայնգ», իսկ 1978 թվականին կրկին սկսել է հանդես գալ «Բավարիայում»։ 1983 թվականին ավարտել է իր կարիերան որպես ֆուտբոլիստ։ Նա խաղացել է հարձակողական ոճի պաշտպանի (1970-ական թվականների սկիզբ) և կիսապաշտպանի դիրքերում։
Ընդհանուր Բունդեսլիգա-յում անցկացրել է 285 խաղ և խփել 93 գոլ։
Գերմանիայի ազգային հավաքականում հաջող կարիերա է ունեցել։ Հավաքականում նրա փորձառու գործընկեր Բերտի Ֆոգտսը 1972 թվականի Եվրոպայի առաջնությունից հետ 20-ամյա Բրայտների մասին ասել է. «Պաուլը արդեն այսօր ինձնից ավելի լավն է»։