Բավարիա (ֆուտբոլային ակումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Բավարիա (գերմ.՝ FC Bayern München Բայերն Մյունխեն), գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մյունխենից։ Հիմնադրվել է 1900 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում։ Գերմանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է՝ այն 30 անգամ հաղթել է Բունդեսլիգան և 20 անգամ՝ Գերմանիայի գավաթը։
Բայերն Մյունխեն | ||||
Ամբողջական անուն | Fußball-Club Bayern München e. V. | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Die Bayern (Բավարիացիներ) Stern des Südens (Հարավի աստղ) | |||
Հիմնադրում | փետրվարի 27, 1900 | |||
Երկիր | Գերմանիա | |||
Մարզադաշտ | Ալյանց Արենա | |||
Տարողունակություն | 75,000 | |||
Նախագահ | Հերբերտ Հայներ | |||
Մարզիչ | Յուլիան Նագելսման | |||
Ավագ | Մանուել Նոյեր | |||
Կայք | ||||
Լիգա | Բունդեսլիգա | |||
2020-21 | 1-ին | |||
|
Մյունխենյան ակումբը առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն է դարձել (այն ժամանակ Բունդեսլիգան դեռ ստեղծված չի եղել) 1932 թվականին։ Հետագայում իշխանություն են եկել ֆաշիստները, և նրանց կառավարած տարիներից համարյա բոլորում Ադոլֆ Հիտլերի աջակցությամբ չեմպիոն է դարձել Շալկե 04-ը՝ ֆյուրերի սիրելի ֆուտբոլային ակումբը։
Բունդեսլիգան ձևավորվել է 1963 թվականին, իսկ «Բավարիան» երկրորդ անգամ չեմպիոն է դարձել 1969 թվականին։ Այս ժամանակից էլ սկսվում է Բավարայի «Ոսկե տարիները»։ 1974, 1975, 1976 թվականներին Բավարիան 3 անգամ դառնում է Եվրոպական գավաթի հաղթող։
Այդ ժամանակ Մյունխենյան ակումբում էին խաղում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գերդ Մյուլլերը, Ուլի Հյոնեսը, Կառլ-Հայնց Ռումենիգեն, Ֆրանց Բեկենբաուերը, Զեպ Մայերը և այլք։ Հիմա նրանք «Բավարայում» կարևոր պաշտոններ են զբաղեցնում։
1994 թվականին ակումբին է միացել Օլիվեր Կանը, ով հետագայում 3 անգամ դարձել է աշխարհի լավագույն դարպասապահը (1999, 2001, 2002), 2002 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացողը, 4 անգամ՝ Եվրոպայի լավագույն դարպասապահը (1999, 2000, 2001, 2002), 7 անգամ՝ Բունդեսլիգայի լավագույն դարպասապահը (1994, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002) և այլն։ Հենց նրա օգնությամբ է Բավարիան չորրորդ անգամ դարձել Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածներով (5-4)։