From Wikipedia, the free encyclopedia
Չորտը նույնն է ինչ և չար ոգին[1][2] և մոտ է հրեշի հասկացությանը[3][4][5]։ Սլավոնական դիցաբանության մեջ չար[6] ոգի[3] է համարվում, որը ուրախ է և հեշտասեր[7]։ Արևելյան Եվրոպայի մեծ քանակությամբ հեքիաթներում է հանդիպում, իսկ Ռուսական դիվաբանության մեջ ամենատարածված կերպարն է[8]։
Քրիստոնեական ժողովրդական դիցաբանության մեջ ձևավորվել են երկարատև և հստակ պատկերացումներ արտաքին տեսքի, դիմագծի, ավելի կոնկրետ՝ նրանց մարմնական կերպարի մասին, քանի որ չորտերը նաև չար ոգիներ են։ Չորտի վերաբերյալ պատկերացումները հիմնավորապես գալիս են նախաեվրոպական դիցաբանությունից, ավելի ուշ հիշատակումներ են հայտնաբերվել արդեն քրիստոնեությունում, որտեղ նշվում է, որ բոլոր հեթանոսական աստվածությունները դևեր են և մարմնավորում են չարի սկիզբը, դրանք մտնում են հուդայաքրիստոնեության մեջ այդպիսով ներկայացնում են պատկերացումներ դևերի և ընկած հրեշտակների մասին։ Չորտերի մասին պատկերացումներում նմանություններ են նկատվում արոտավայրերի հովանավոր հունական Պանոսի, դաշտերի ու անտառների ոգու և Վելեսի հետ։ Սակայն քրիստոնեությունում չորտերն ի տարբերություն հեթանոսական նախատիպերի չչեն հանդիսանում արոտավայրերի հովանավոր, այլ համարվում են մարդկանց վնաս հասցնողներ։ Չորտերին հավատալիքներում ընդունում են կենդանակերպերի ձևով՝ այծերի, գայլերի, շների, օձերի, ագռավների և այլ նմանատիպ կենդանիների տեսքով։ Համարվում էր, որ չորտերն ընդհանուր առմամբ ունեն մարդկային տեսք, ուղղակի իրենց վրա կար նաև հրեշային որոշ դետալներ։ Առավել տարածված տեսքը նման է անտիկ Պանի, ֆավնի և սատիրների եղջյուրների պատկերին (պոզեր, պոչ, այծային ոտքեր կամ sմբակներ, երբեմն մորթի, թևեր և այլն)[9]։ Հաճախ դրանք նկարագրվում են այրվող աչքերով։ Այս տեսքով դիմագծերը պատկերված են բազմաթիվ նկարների, սրբապատկերների, որմնանկարների և գրքային նկարազարդումների վրա ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Եվրոպայում։ Ուղղափառ ագիոգրաֆիկ գրականության մեջ սատանաները նկարագրվում են հիմնականում նեգրոիդ ռասայի մարդու տեսքով[10]։
Հեքիաթները պատմում են, որ չորտերը Լյուցիֆերին են ծառայում, որն անմիջապես թռչում է դեպի դժոխք։ Նա որսում է մարդկային հոգիներ, որոնք խաբեությամբ մեղքեր են գործել, չնայած լիտվական հեքիաթներում նման սյուժեները եզակի են[11]։ Ընդ որում, չորտը սովորաբար հիմարացվում է հեքիաթի հերոսի կողմից։ Հոգու վաճառքի մասին հայտնի հնագույն հիշատակումներից մեկի մասին տեղեկություններ պարունակում է XIII դարի սկզբի Կոդեքս Գիգաս գիրքը։
Նրանք համարվում են խթոնյան կերպարներ, որոնք ապրում են ոչ միայն ստորգետնյա աշխարհում այլ նաև, ջրերում և լճափոսերում[12]։
Ունեն շատ ունակություններ աբորոգենության, անտեսանելիության, թռչելու ունակություն ունեն։ Կարող են վերածվել տարբեր արարածների, կարող են մտնել մարդկանց, քարերի և այլ օբյեկտների մեջ[7]։
Չորտերը պահպանում են թանկարժեք գանձերը, դա նկարագրված է օրինակ «Սուրբ Ծննդյան գիշերը» (1832), «Ջութակահարը դժոխքում» և այլ բալտո-սլավոնական հեքիաթներում։ Դրանով նրանք նման են գերմանա-սկանդինավյան բանահյուսության թզուկներին։ Երբեմն լինելով մարդու կերպարի մեջ, վճարում է մի շարք աղբի կամ գոմաղբի ծառայությունների համար, որը մարդիկ դուրս են նետում, բայց լուսաբացին տեսնում են, որ աղբի չմշակված մնացորդները ոսկու են վերածվել[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.