Չժան Ցզիի
From Wikipedia, the free encyclopedia
Չժան Ցզիի (չին.՝ 章子怡, փետրվարի 9, 1979(1979-02-09)[4][5][6], Պեկին, Չինաստան[7]), չինացի դերասանուհի և մոդել։ Նա ընդգրկված է Չինաստանի «Չորս դան դերասանուհիներ»-ի ցուցակում[8]։
Չժան Ցզիի չինարեն՝ 章子怡 | |
---|---|
Հասակը | 1.65մ |
Ծնվել է | փետրվարի 9, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Պեկին, Չինաստան |
Կրթություն | Central Academy of Drama? և Beijing Dance Academy? |
Քաղաքացիություն | Չինաստան |
Ազգություն | չինացի |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել |
Ակտիվ շրջան | 1996-ներկա |
Ժանրեր | դրամա, մելոդրամա, մարտաֆիլմ, ուսյա |
Ընտրանի | TMNT? |
Ամուսին(ներ) | Վան Ֆենգ (2015) |
Երեխա(ներ) | 1 |
Պարգևներ և մրցանակներ | |
helloziyi.com | |
Չժան Ցզիի՝ Վիքիպահեստ | |
Նրա առաջին գլխավոր դերը «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմում էր (1999)։ Նրան մեծ հայտնիություն բերեց «Թաքնված վագր և վիշապ» (2000) ֆիլմում նրա դերը, հաղթելով «Independent Spirit Awards» մրցանակաբաշխության «Լավագույն եկրորդական դերասանուհի» մրցանակը և անվանակարգվեց «BAFTA մրցանակ լավագույն երկրորդական դերի համար» մրցանակի համար։
Հետո նա նկարահանվեց «Պիկ ժամ 2» (2001), «Հերոս» (2002), «Թռչող դաշույնների տունը» (2004)՝ ինչի համար անվանակարգվել է «BAFTA մրցանակ լավագույն կանացի դերի համար» մրցանակին, «2046» (2004) և «Գեյշայի հուշերը» (2005) ֆիլմերում։ «Գեյշայի հուշերը» ֆիլմում նկարահանվելուց հետո, անվանակարգվել է «Ոսկե Գլոբուս լավագույն կանացի դերի համար՝ դրամա», «BAFTA մրցանակ լավագույն կանացի գլխավոր դերի համար»։