Չեխիայի դրամահատարան
From Wikipedia, the free encyclopedia
Չեխիայի դրամահատարան (չեխ․՝ Česká mincovna, a.s.) բաժնետիրական ընկերություն, թանկարժեք և սովորական մետաղներից մետաղադրամների պատրաստմամբ զբաղվող չեխական ընկերություն[2], հիմնված է Յաբլոնեց նադ Նիսոու քաղաքում։ Կենտրոնական բանկի համար մետաղադրամների հատման լիազորությամբ միակ դրամահատարանն է Չեխիայում։ Ընկերությունը մետաղադրամներ է հատում նաև արտասահմանյան երկրների համար, ինչպիսիք են Մոլդովան, Հայաստանը, Վենեսուելան, Արաբական միացյալ էմիրությունները և Լիբանանը։ Դրանից բացի դրամահատարանը թողարկում է հուշամեդալներ, ինչպես նաև պատմական մետաղադրամների, նշանների և մեդալիոնների կրկնօրինակներ։
Տեսակ | դրամահատարան, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ձեռնարկություն |
---|---|
Երկիր | Չեխիա |
Վայր | Յաբլոնեց նադ Նիսոու |
Հիմնադրված է | 1993 |
Պաշտոնական կայք |
Չեխիայի դրամահատարանը սերտ համագործակցում է Յաբլոնեցի Արվեստների ակադեմիայի, ընկերությունում աշխատող մի շարք փորձագետների հետ, որոնք ակադեմիայի շրջանավարտներն են։ 11-13-րդ դարերում ներկայիս Չեխիայի և Սլովակիայի տարածքում տեղակայված են եղել մի քանի դրամահատարաններ։