![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/PSM_V01_D242_and_V20_D610_Charles_Lyell.jpg/640px-PSM_V01_D242_and_V20_D610_Charles_Lyell.jpg&w=640&q=50)
Չարլզ Լայել
From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Լայել (նոյեմբերի 14, 1797(1797-11-14)[1][2][3][…], Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - փետրվարի 22, 1875(1875-02-22)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), շոտլանդացի փաստաբան, երկրաբան։ Համարվում է ժամանակակից երկրաբանության հիմնադիրը; Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանում զետեղված բնորոշման համաձայն՝ «19-րդ դարի առավել աչքի ընկած գիտնականներից մեկն է»։ Նրա գլխավոր երկը «Երկրաբանության հիմունքներ» աշխատությունն է, որը հեղինակի կենդանության օրոք ունեցել է 11 հրատարակություն (12-րդը լույս է տեսել հետմահու)։ Այդտեղ, հակադրվելով աղետների արդյունքում Երկրի ծագման ու փոփոխությունների վերաբերյալ Ժորժ Կյուվիեի առաջ քաշած վարկածին (կատաստրոֆիզմի տեսությանը), որը մինչ այդ լայն տարածում էր ստացել և հավանության արժանացել Եվրոպայում[12], Չարլզ Լայելն ապացուցել է, որ Երկիր մոլորակն առաջացել ու փոփոխությունների է ենթարկվել բնական գործընթացների հետևանքով, գործընթացներ, որոնք ներկայումս էլ շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ «Երկրաբանության հիմունքները» աշխատության մեջ Լայելը մշակել է երկրաբանական գործոնների ազդեցությամբ երկրի մակերևույթի դանդաղ ու անընդհատ փոփոխման մասին ուսմունքը։ Նա կենսաբանության չափորոշչային (նորմատիվ) սկզբունքները տեղափոխել է երկրաբանության բնագավառ և կառուցել տեսական մի հիմնադրույթ, որն իր հերթին հետագայում ազդեցություն է գործել կենսաբանության վրա։