Ժորժ Կյուվե (ֆր.՝ Jean Léopold Nicolas Frédéric Cuvier, օգոստոսի 23, 1769(1769-08-23)[1][2][3][…], Մոնբելյար[1][4] - մայիսի 13, 1832(1832-05-13)[2][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի կենդանաբան, համեմատական անատոմիայի, հնէաբանության, կենդանիների կարգաբանության ռեֆորմատորներից մեկը։ Փարիզի ԳԱ անդամ (1795) և անընդմեջ քարտուղար (1803), Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1818)։
Արագ փաստեր Ժորժ ԿյուվիեJean Cuvier, Ծնվել է ...
Ժորժ Կյուվիե Jean Cuvier |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 23, 1769(1769-08-23)[1][2][3][…] Մոնբելյար[1][4] |
---|
Մահացել է | մայիսի 13, 1832(1832-05-13)[2][3][5][…] (62 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] բնական մահով |
---|
Գերեզման | Պեր Լաշեզ[6] |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Դավանանք | բողոքականություն[7] |
---|
Մասնագիտություն | երկրաբան, հնէաբան, քաղաքական գործիչ, կենդանաբան, թռչնաբան, համալսարանի դասախոս, պրոֆեսոր, կենսաբան, չարորաբան, Ձկնաբան, բուսաբան, հնագետ, փիլիսոփա, մարդաբան, գրող և բնագետ |
---|
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[8] և Բնական պատմության ազգային թանգարան |
---|
Գործունեության ոլորտ | համեմատական անատոմիա, կենդանաբանություն[9], հնէաբանություն[9] և բնագիտություն[9] |
---|
Պաշտոն(ներ) | Պերերի պալատի անդամ, director of the Muséum National d'Histoire Naturelle? և seat 35 of the Académie française? |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական ակադեմիա, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[10], Բավարիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[4] և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Շտուտգարտի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[2][9][11] և գերմաներեն[11] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Անրի Մարի Դյուկրոտե դը Բլենվիլ |
---|
Հայտնի աշակերտներ | Pierre-Joseph Van Beneden?, Jean Victor Audouin? և Անրի Միլն-Էդվարդս |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Anne-Marie Duvaucel?[14] |
---|
Երեխա(ներ) | Clémentine Cuvier? |
---|
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Cuvier |
---|
Georges Cuvier Վիքիպահեստում |
Փակել
1788 թվականին ավարտել է Շտուտգարտի Կարոլինյան ակադեմիան։ Փարիզի համալսարանում ստեղծել է բնական գիտությունների ֆակուլտետ, միջնակարգ դպրոցում մտցրել բնական գիտությունների դասավանդումը։ Կ. Բերիի հետ միաժամանակ կենդանաբանության մեջ տվել է տիպ հասկացությունը և ողնաշարավորների տիպում առանձնացրել հետևյալ 4 դասերը. կաթնասուններ, թռչուններ, սողուններ (երկկենցաղները նույնպես) և ձկներ։ Նկարագրել է մեծ թվով բրածո ձևեր, առաջարկել բրածո մնացորդներով որոշել երկրաբանական շերտերի տարիքը և ընդհակառակը։ Կյուվեին իր հետազոտություններում օգտագործել և զարգացրել է համեմատական անատոմիական մեթոդը, առաջ քաշել կատաստրոֆների տեսությունը։ Կյուվեին լրիվ հերքում էր Ժ. Լամարկի և Ժոֆրուա Սենտ-Իլերի կենդանի բնության փոփոխականության, կենդանիների միասնականության մասին ուսմունքը։ Կյուվեիի հավաքած փաստական նյութերը և առաջարկած մեթոդները հիմք հանդիսացան կենդանաբանության և հնէաբանության հետագա զարգացման համար։