Չալթր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Չալթր կամ Չալթիր (ռուս.՝ Чалтырь), գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, Մոկրի Չալթիր և Խավալի գետերի ափին, Դոնի Ռոստովից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Հանդիսանում է Մյասնիկովի շրջանի և Չալթիրի գյուղական համայնքի վարչական կենտրոնը։
Գյուղ | |||
---|---|---|---|
Չալթր | |||
Чалтырь | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Ռոստովի մարզ | ||
Շրջան | Մյասնիկովի շրջան | ||
Համայնք | Q4506952?, Մյասնիկովի շրջան և Ռոստովի շրջան | ||
Հիմնադրված է | 1779 թ. | ||
Առաջին հիշատակում | 1779 | ||
Բնակչություն | 15.334 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 86349 | ||
Փոստային ինդեքս | 346960 | ||
Փոստային դասիչ | 346800–346801 | ||
Պաշտոնական կայք | amrro.ru | ||
| |||
Գյուղը Մյասնիկովի շրջանի խոշորագույն բնակավայրն է։ Համաձայն 1959 թվականի տվյալների գյուղն ուներ 7983 բնակիչ, 1979 թվականին՝ 10924 բնակիչ, 1989 թվականին՝ 13078, իսկ 2010 թվականին՝ 15334 բնակիչ[1]։
Բնակիչներն զբաղվում են հացահատիկի, արևածաղկի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ 19-րդ դարի վերջերին գյուղի բնակիչները, որակյալ հացահատիկների ընտրությամբ, ինքնուրույն ստացել էին գարնանացան ցորենի դիմացկուն տեսակ, որը կոչվում էր «չալթիրկա»[2]։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ երկու կոլտնտեսություն։
Ներկայումս գյուղն ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, կապի բաժանմունք, հիվանդանոց, մանկապարտեզ։ Այնտեղ գործում են աղյուսի և ասֆալտի գործարաններ։
Գյուղը հիմնադրել են Ղրիմի եկած հայերը` 1778 թվականին (հավանաբար Ղրիմի Օրթալան գյուղից[3][4]): Նրանց նախնիները Ղրիմ էին եկել Անիից։
Գյուղի «Սուրբ Համբարձում» եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում[5]։ 1990 թվականին եկեղեցու բակում, 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու համար դրվել է խաչքար։
Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է Փառքի հուշահամալիրը։ Գյուղն ունի նաև հուշարձան` նվիրված պատերազմի ժամանակ գյուղի 10 անմեղ զոհերի հիշատակին։
1992 թվականին բացվել է պատմա-ազգագրական թանգարան, որտեղ պահվում են գյուղի հայ բնակչության պատմությունն ու կենցաղն արտացոլող իրեր։ Այն գործում է շրջանային մշակույթի տանը[6]։
Գյուղի մոտ են գտնվում բրոնզի դարին վերագրվող «Չաթալ-Օբա» կոչվող գերեզմանաթմբերը, որտեղ կատարվում են հնագիտական պեղումներ[7][8]։
Գյուղը հայտնի է նաև խմելու ջրի աղբյուրներով[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.