Ուսուցման մեթոդներ
From Wikipedia, the free encyclopedia
Ուսուցման մեթոդներ ( հուն․՝ μέθοδος_ ճանապարհ), փոխներգործուն գործընթաց ուսուցչի և աշակերտի միջև, ինչի արդյունքում տեղի է ունենում գիտելիքի, հմտությունների և կարողությունների փոխանցում ու յուրացում՝ նախատեսված ուսումնառության բովանդակությամբ։ Ուսուցանվող նյութի ընկալում (ուսուցողական ընկալում). կարճաժամկետ փոխազդեցություն դասավանդողի և աշակերտի միջև՝ ուղղված կոնկրետ գիտելիքի[1], հմտության և կարողության փոխանցմանն ու յուրացմանը։
Ավանդույթի համաձայն՝ մանկավարժության[2] ուսուցման ՄԵԹՈԴՆԵՐԸ դասակարգվում են 3 խմբի.
- Բանավոր, տեսողական, գործնական (ըստ ուսումնական նյութի աղբյուրի)
- Վերարտադրողական, բացատրական-ցուցադրական, որոնողական, հետազոտական, խնդրի վրա հիմնված և այլն (ըստ կրթական-ճանաչողական գործունեության բնույթի)
- Ինդուկտիվ և դեդուկտիվ (ըստ ուսումնական նյութի ներկայացման և ընկալման տրամաբանության)
Կրթական-ճանաչողական գործունեության արդյունավետությանը միտված վերահսկման մեթոդներ. գիտելիքի, հմտությունների և կարողությունների տիրապետման արդյունավետությունը որոշող բանավոր, գրավոր ստուգումներ և ինքնաստուգումներ։
Կրթական-ճանաչողական գործունեությունը խթանող մեթոդներ. որոշակի խթաններ՝ ուղղված մոտիվացիայի ձևավորմանը, պատասխանատվության զգացում ունենալուն, պարտականություններ կրելուն, շահագրգռվածությանը՝ ունենալու գիտելիք, հմտություններ և կարողություններ։
Ուսուցման պրակտիկայում գոյություն ունեն և այլ մոտեցումներ՝ դասակարգելու ուսուցման մեթոդները, որոնք հիմնված են մատուցվող նյութն ընդունելու գիտակցականության աստիճանի վրա՝ պասսիվ, ակտիվ, ինտերակտիվ, էվրիստիկական և այլն։ Այս բաժանումները հետագա հստակեցման կարիք ունեն, քանի որ ուսուցման գործընթացը չի կարող լինել պասսիվ, ու նաև միշտ չէ, որ այն սովորողների համար իրենից հայտնագործություն է ներկայացնում։