Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Ուզբեկական ԽՍՀ, ՈւզԽՍՀ ուզբ.՝ Ўзбекистон Совет Социалистик Республикаси, ժամանակակից ուղղագրությամբ՝ O’zbekiston Sovet Sotsialistik Respublikasi), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Միջին Ասիայի կենտրոնական և հյուսիսային մասում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 447,4 հզ․ կմ², բնակչությունը 1984 թվականի դրությամբ կազմել է 1 749 600 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ) ունեցել է հետևյալ պատկերը․ ուզբեկներ՝ 10569, կարակալպակներ՝ 298, ռուսներ՝ 1666, թաթարներ՝ 649, ղազախներ՝ 620, տաջիկներ՝ 595, կորեացիներ՝ 163 և այլք։ Բնակչության միջին խտությունը քառակուսի կիլոմետրի հաշվով կազմել է 38,1 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Տաշքենդ (1985 հզ․ բն․, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Սամարղանդը, Նամանգանը, Անդիժանը, Բուխարան, Ֆերգանան, Կոկանդը, Մարգիլանը։ Ուզբեկական ԽՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1939, 1956, 1980), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։

Այս հոդվածը վերաբերվում է «ՈւզԽՍՀ» եզրույթին. չշփոթել «ՈւԽՍՀ» (Ուկրաինական ԽՍՀ) եզրույթի հետ:
Արագ փաստեր
Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ўзбекистон Совет Социалистик Республикаси
Узбекская Советская Социалистическая Республика
 Թուրքեստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության
 Բուխարայի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
 Խորեզմի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
հոկտեմբերի 27, 1924 - դեկտեմբերի 26, 1991 Ուզբեկստանի Հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բուխարա (1925)
Սամարղանդ (1925–1930)
Տաշքենդ (1930–1991)
Լեզու Ռուսերեն, ուզբեկերեն
Հիմն Ўзбекистон Совет Социалист Республикасининг давлат мадҳияси
"Ուզբեկական ԽՍՀ պետական օրհներգ"

Արժույթ ԽՍՀՄ Ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխ ՈւզԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար
Օրենսդրություն Ուզբեկական ԽՍՀ Սահմանադրություն
Պատմություն
Փակել

Խորհրդայնացման շրջանը տևել է 1917 թվականի նոյեմբերից մինչև 1918 թվականի մարտը։ Տարածքի հիմնական մասը մտել է Թուրքեստանի ԻԽՍՀ կազմի մեջ։ 1918—20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին կարմիր բանակի օգնությամբ աշխատավորները ջախջախել են սպիտակգվարդիականների և բասմաչների հիմնական ուժերը։ Մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատում (1941-1944)։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են եղել բամբակագործությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը և այլն։

1990 թվականի հունիսի 20-ից Ուզբեկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ինքնիշխանության հռչակագիրը։ Հանրապետության առաջին նախագահը դարձավ Իսլամ Քարիմովը։

1991 թվականի օգոստոսի 31-ին Ուզբեկական ԽՍՀ-ն վերանվանվեց Ուզբեկստանի Հանրապետություն և հռչակից իր անկախությունը Խորհրդային Միության լուծարումից երեք ամիս առաջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 184

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.