Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամ Աբդուգանիեվիչ Քարիմով (ուզբ.՝ Islom Abdug‘aniyevich Karimov; հունվարի 30, 1938[1][2][3][…], Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 2, 2016[4][1][2][…], Տաշքենդ, Ուզբեկստան[1][5][6]), ուզբեկ պետական և քաղաքական գործիչ։ Ուզբեկստանի առաջին նախագահը սկսած 1991 թվականից մինչ իր մահը՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ը։ 1991- 1992 թվականներին եղել է Ուզբեկստանի վարչապետ։ Սովետական ժամանակաշրջանում զբաղեցրել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ 1990- 1991 թվականներին եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահ։
Իսլամ Քարիմով | |
Կուսակցություն՝ | Communist Party of Uzbekistan?, ԽՄԿԿ, People's Democratic Party of Uzbekistan?, Uzbekistan Liberal Democratic Party? և Self-Sacrifice National Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Տաշքենդի պետական տեխնիկական համալսարան և Տաշքենդի պետական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 30, 1938[1][2][3][…] |
Ծննդավայր | Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանի օր | սեպտեմբերի 2, 2016[4][1][2][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկստան[1] |
Թաղված | Hazrat-Hyzr Mosque |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուզբեկստան |
Ամուսին | Tatyana Karimova? |
Զավակներ | Գուլնարա Քարիմովա և Lola Karimova-Tillyaeva? |
Կայք՝ | fondkarimov.uz |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իսլամ Կարիմովը ծնվել է 1938 թվականի հունվարի 30-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ծառայողի ընտանիքում[7]։ Պաշտոնական աղբյուրների համաձայն ազգությամբ ուզբեկ է[7] (որոշ աղբյուրների համաձայն հայրը ուզբեկ է, իսկ մայրը՝ տաջիկ[8][9][10][11][12])։ Իսլամը ունի երկու եղբայր[13]։ Կա վարկած, որի համաձայն Իսլամ Քարիմովը չի համարվում Աբդուգանի Քարիմովի որդին, որը անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ 1941 թվականին ծնողները երեխային հանձնել են Սամարղանդի մանկատուն։ 1942 թվականին նրան վերցրել են, իսկ 1945 թվականին նորից հանձնել են մանկատուն[14]։ Նրա մանկության մասին քիչ բան է հայտնի։ Նրա մանկության տարիների վերաբերյալ երկու հիմնական վարկած գոյություն ունի։ Համաձայն առաջին վարկածի եղել է կարգապահ աշակերտ, երկրորդ վարկածի համաձայն եղել է չար և մութ անձնավորություն[14]։ 1955 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1960 թվականին ավարտել է Միջինասիական պոլիտեխնիկ համալսարանը՝ «ինժեներ- մեխանիկ» մասնագիտացմամբ։
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1960 թվականից։ Սկզբնական շրջանում եղել է վարպետի օգնական, այնուհետև վարպետ և «Թանսելմաշ» գործարանի տեխնոլոգ։ 1961 թվականից եղել է ինժեներ, այնուհետև Տաշքենդի Չկալովի անվան ավիաարդյունաբերական միավորման առաջատար ինժեներ- կոնստրուկտոր։ Բացի դրանից, որոշ աղբյուրների համաձայն, Քարիմովը աշխատել է Տաշքենդի «Հերմետիկ» արտադրական միավորումում։
1966 թվականից Քարիմովն աշխատել է Ուզբեկստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական պլանում, որտեղ զբաղեցրել է վարչության պետի, ապա՝ վարչության պետի պաշտոնը։ 1967 թվականին ավարտել է Տաշքենդի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ ստացել է «տնտեսագետի» որակավորում[15]։ Իսլամ Քարիմովը տնտեսական գիտությունների թեկնածու է[16]։
1983— 1986 թվականներին եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարար։ 1986 թվականին նշանակվել է Կաշկադարյայի մարզի կոմկուսի առաջին քարտուղար։ Քարիմով դերը ուզբեկական անկախության հետ շատ է ասոցացվում։ Դա էր պատճառը, որ հենց Քարիմովը 1991 թվականին ընտրվեց Ուզբեկստանի նախագահ։
2016 թվականի սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է Իսլամ Քարիմովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.