From Wikipedia, the free encyclopedia
Ուեյն Օլվեյն (անգլ.՝ Wayne Allwine, փետրվարի 7, 1947[1][2], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - մայիսի 18, 2009[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորման դերասան, մոնտաժոր, հայտնի է նրանով, որ նվագում է հարվածային գործիքների վրա։ 32 տարի շարունակ հնչյունավորել է Միկի Մաուսին։ 1986 թվականին ստացել է «Էմմի» մրցանակ՝ «Հեռուստասերիալի լավագույն հնչյունային մոնտաժող» (Outstanding Sound Editing for a Series) կատեգորիայում։
Ուեյն Օլվեյն անգլ.՝ Wayne Allwine | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1947[1][2] |
Ծննդավայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մահացել է | մայիսի 18, 2009[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | John Burroughs High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կրկնօրինակող, հնչյունավորող և foley artist |
Ամուսին(ներ) | Ռասսի Թեյլոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ուեյն Օլվեյնը ծնվել է 1947 թվականի փետրվարի 7-ին Գլենդել քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ)։ Իր կյանքի մեծ մասը աշխատել է The Walt Disney Company ստուդիայում։ 1977 թվականից մինչև մահը մուլտֆիլմերում հնչյունավորել է Միկի Մաուսին[4]։
Առաջին անգամ էկրանին հայտնվել 7 տարեկանում՝ «House Party» հաղորդման շրջանակներում։ Դպրոցում ստեղծել է իր երաժշտական խումբը՝ «The International Singers», որը հաջողությամբ ելույթ էր ունենում Կալիֆոռնիայի տարածքում։ Ձայնագրվել է հայտնի երաժիշտներ Բոբի Վինտոնի և Դոբի Գրեի հետ։ Եղել է Arrows խմբի անդամ։
1991 թվականին ամուսնացել է հնչյունավորման դերասանուհի Ռուսի Թեյլորի հետ, ով 1986 թվականից հնչյունավորում էր Մինի Մաուսին, և ապրել է նրա հետ մինչև իր մահը՝ 2009 թվականը։ 2008 թվականին նրանք միասին արժանացել են «Դիսնեյի առասպել» կոչմանը։
Ուեյն Օլվեյնը մահացել է 2009 թվականի մայիսի 18-ին շաքարային դիաբետից, որը հանդիսացել էր սրտամկանի ինֆարկտի առաջացման պատճառ[4]։
Նախկին ամուսնություններից ունեցել է երեխաններ՝ Էրին, Փիթեր, Քրիստոֆեր և Ջոշուա։ Ունի Իսահակ անունով թոռնիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.