From Wikipedia, the free encyclopedia
Շտեֆան Գեորգե (գերմ.՝ Stefan George, (ˈʃtɛfan ˈantoːn ɡeˈɔʁɡə, հուլիսի 12, 1868[1][2][3][…], Büdesheim, Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[4] - դեկտեմբերի 4, 1933[5][1][2][…], Մինուսիո, Subdistrict Navegna, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4]), գերմանացի բանաստեղծ, խմբագիր և թարգմանիչ։
Շտեֆան Գեորգե գերմ.՝ Stefan George | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Büdesheim, Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 1933[5][1][2][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մինուսիո, Subdistrict Navegna, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Minusio Cemetery[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լեզվաբան և թարգմանիչ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ludwig-Georgs-Gymnasium? և HU Berlin |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ[3] |
Անդամակցություն | George-Kreis? |
Պարգևներ | |
Stefan George Վիքիպահեստում |
Գեորգեն ծնվել է 1868 թվականին Բուդեսհեյմում, որն այսօր կազմում է Բինգեն նահանգի մի մասը։ Նրա հայրը՝ նույնպես Շտեֆան Գեորգե, ծագումով հրեա էր և աշխատում էր որպես պանդոկապան։ 1888 թվականին տղան հաջողությամբ ավարտել է կրթությունը և դրանից հետո որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում և Փարիզում, որտեղ եղել է գրողների և բանաստեղծների շրջանում, մասնակցել Ստեֆան Մալարմեի կազմակերպած երեկոներին։ Իր առաջին ճանապարհորդության ժամանակ նա եղել է նաև Վիեննայում, որտեղ էլ 1891 թվականին առաջին անգամ հանդիպել է ավստրացի գրող Հուգո ֆոն Հոֆմանսթալ-ին։
1890-ականներին՝ բավականին երիտասարդ հասկում, սկսել է տպագրել իր բանաստեղծությունները։ Նա համասեռամոլ էր, իր ընկերներին համոզում էր, որ իր պես ամուրիի կյանք վարեն[8][9]։
Գեորգեի պոեզիան աչքի է ընկնում արիստոկրատ ոճով, նրա տողերը շատ ֆորմալ են, լիրիկական եւ գրված են խորհրդավոր ոճով, կրելով դասական հունական պոեզիայի ազդեցությունը, որը կարծես ըմբոստացում էր իր ժամանակի գերմանական ռեալիստ պոեզիայի դեմ։ Հավատալով որ բանաստեղծության իմաստը նրա մեջ է որ այն հեռվացնի աշխարհից, նա արվեստ հանուն արվեստի քարոզիչներից էր։ Նրա պոեզիան նաև բավականաչափ նմանություն ուներ ժամանակի սիմվոլիստ բանաստեղծների պոեզիայի հետ, նա անձամբ կապեր ուներ Ստեֆան Մալարմեի եւ Պոլ Վեռլենի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.