From Wikipedia, the free encyclopedia
Նուրիա Պրիմս (իսպաներեն՝ Núria Prims․ սեպտեմբերի 29, 1972[1][2], Բարսելոնա, Իսպանիա), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի իսպանացի դերասանուհի Կատալոնիայից։
Նուրիա Պրիմս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1972[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Նուրիա Պրիմսը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 29-ին Բարսելոնայում[3], մեծացել, հասակ է առել Սան Անդրեուում[4]։ Գեղարվեստական կինոյում իր դեբյուտը կատարել է 1995 թվականին՝ դերակատարմամբ հանդես գալով «Պատմություններ Կրոնենից» դրամա-ֆիլմում[5], որը ներկայացվել է Կաննի հեղինակավոր կինոփառատոնում[6][7]։ Դրան հաջորդել են նրա դերասանական աշխատանքները El domini dels sentits, Un cos al bosc, Saïd, Sobreviviré,, Unconscious, Trash և այլ ֆիլմերում[3]։
Նուրիան Կատալոնիայի հեռուստալսարանում ճանաչում ու համբավ է ձեռք բերել Nissaga de poder սերիալում Մարիոնա Մոնսոլիսի կերպարի մարմնավորման շնորհիվ։ Հետագայում բժիշկ Լեյր Դուրանի դերի կատարմամբ հանդես գալով Կենտրոնական հիվանդանոց սերիալում, ավելի լայն ճանաչման է հասել Իսպանիայում[8][9]՝: Մինչև 2009 թվականը հեռացել է կինոյից և տեղափոխվել Մենորկա։ Կինո է վերադարձել 8 տարի անց՝ Ագուստի Վիլառոնգայի անձնական խնդրանքով նկարահանվելու տեղական կակիկեի այրու՝ Կառլանայի դերում[10] «Անորոշ փառք» ֆիլմում[8][11][12][9]։ Դրանից հետո, ի թիվս այլ հեռուստասերիալների ու ֆիլմերի, նա նկարահանվել է «Բարսելոնայի արնախումուհին» թրիլերում և «Աչե» քրեական հեռուստասերիալում[13][14]։
Իր տպավորիչ դերակատարումների համար Նուրիա Պրիմսը արժանացել է մի շարք պարգևներիլ։
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Առաջադրված աշխատանքը | Արդյունքը | Ref. |
---|---|---|---|---|---|
2010 թ | Գաուդիի 2-րդ մրցանակաբաշխություն | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Աղբարկղ | Առաջադրված | [15][16] |
2018 թ | Գաուդիի 10-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի | Անորոշ փառք | Հաղթանակ | [17] |
5-րդ Feroz մրցանակաբաշխություն | Լավագույն դերասանուհի (ֆիլմ) | Առաջադրված | [18] | ||
62-րդ Sant Jordi մրցանակաբաշխություն | Իսպանական ֆիլմի լավագույն դերասանուհի | Հաղթանակ | [19] | ||
2021 թ | Գաուդիի 13-րդ մրցանակաբաշխություն | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Բարսելոնայի վամպիրուհին | Առաջադրված | [20][21] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.