From Wikipedia, the free encyclopedia
Նուսխուրի (վրաց.՝ ნუსხური ― «փոքրատառ»), այբուբեն, որն օգտագործվում է հին վրացերենը տառադարձելու համար։
Պատմական տեսանկյունից՝ «նուսխուրի» գրի զարգացումը համընկնում է Վրաստանում արաբական ներխուժման, արաբների արտաքսման և Միասնական Ուղղափառ Վրացական պետության հիմնադրման դարաշրջանի հետ։ Վերջիններս պահանջում էին ստեղծել հոգևոր գրականություն։
Զարգացման գործընթացի արդյունքում ի հայտ եկան վրացական գրի իրարից տարբերվող 3 հիմնական ձևեր։ Մրգլովանին (կլոր) գլխագիրն է (մթավրուլի) կամ կանոնագիրը, որը բնութագրվում է կլորացված ձևավորությամբ, և, որպես կանոն, տառերի նույն չափսով (այս տառատեսակով իրականացված են «հանմետային» կրկնագիր մագաղաթները)։ Տարածված է եղել 9-10-րդ դարերում։ Մրգլովանիից առաջացել է նուսխուրին (փոքրատառեր), որն վրացական գրի ավելի խնայողական ձևն է։ Առաջին օրինակը հանդիպում է Սինայի բազմագլխում (864)[1]։
Նուսխուրին լայնորեն տարածվել է 9-11-րդ դարերում։ 10-րդ դարից սկսած նուսխուրից զարգանում է մխեդրուլին (քաղաքացիական կամ աշխարհիկ, բառացի՝ ռազմական), ուղղահայաց փողերի տարբեր տարատեսակներով և կլորավունությամբ, ինչպես նուսխուրին։ Այն օգտագործվում էր որպես քաղաքացիական գիր, եկեղեցական կենցաղում պահպանվել է նուսխուրին՝ ստանալով երկրորդ անվանում՝ խուցուրի (քահանայական)[2]։ 17-րդ դարում մխեդրուլին ստանում է ժամանակակից տեսքը, թափանցում է բոլոր ոլորտները, իսկ ներդրվելով տպագրության մեջ (1629), ի վերջո կայունանում է։
Ներկայումս Նուսխուրին, ինչպես և ասոմթավրուլին, ունի միայն գիտահետազոտական և կրոնական նշանակություն, քան որ որ հենց այս գրով է գրված վրացական պատմական հուշարձանների ճնշող մեծամասնությունը։ Բացի այդ, այսօր այս գրով հրատարակվում է կրոնական գրականության որոշակի մասը, ի դրա իմացությունը պարտադիր է բարձր հոգևոր աստիճան ունեցող անձանց համար[3]։
ⴀ | ⴁ | ⴂ | ⴃ | ⴄ | ⴅ | ⴆ | ⴇ | ⴈ | ⴉ | ⴊ | ⴋ | ⴌ | ⴍ | ⴎ | ⴏ | ⴐ | ⴑ | ⴒ |
ⴓ | ⴔ | ⴕ | ⴖ | ⴗ | ⴘ | ⴙ | ⴚ | ⴛ | ⴜ | ⴝ | ⴞ | ⴟ | ⴠ | ⴡ | ⴢ | ⴣ | ⴤ | ⴥ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.