From Wikipedia, the free encyclopedia
Նոյ Նիկոլոզիս ձե Ժորդանիա (վրաց.՝ ნოე ნიკოლოზის ძე ჟორდანია, հունվարի 2 (14), 1868, Լանչխութ, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1953, Փարիզ, Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն), վրացի քաղաքական գործիչ, եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921 թթ.) կառավարության ղեկավարը։
Նոյ Ժորդանիա վրաց.՝ ნოე ნიკოლოზის ძე ჟორდანია | ||
Նոյ Ժորդանիան 1918 թ․-ին | ||
| ||
---|---|---|
1918-1921 | ||
Կուսակցություն՝ | Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | |
Կրթություն՝ | Վարշավայի կենսաբանական գիտությունների համալսարանի անասնաբուժական ինստիտուտ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | |
Ազգություն | վրացի | |
Դավանանք | քրիստոնեություն, ուղղափառ | |
Ծննդյան օր | 1868 թ.-ի հունվարի 14 | |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն, Քութայիսի նահանգ, Գուրիա, Լանչխութի | |
Վախճանի օր | 1953 թ.-ի մարտի 21 | |
Վախճանի վայր | Ֆրանսիա Փարիզ | |
Թաղված | Լևիլի գերեզմանատուն | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Անդրկովկասյան ԴՖՀ և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն | |
Ի ծնե անուն | վրաց.՝ ნოე ჟორდანია | |
Ամուսին | Ինա Ժորդանիա | |
Ինքնագիր | ||
Ծնվել է 1868 թ. Լանչխութիում։ Թիֆլիսի հոգևոր ուսումնարանն ավարտելուց հետո 1891 թ. տեղափոխվել է Վարշավա։ Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում սովորելու տարիներին ծանոթացել է մարքսիզմի գաղափարների հետ։ Վրաստան վերադառնալուց հետո դարձել է «Մեսամե դասիի» («Երրորդ խումբ») առաջնորդներից մեկը։
Եղել է Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության երկրորդ կոնգրեսի (1903 թ.) պատվիրակ։ 1906 թ. Թիֆլիսից ընտրվել է որպես 1-ին Պետական Դումայի պատգամավոր, դարձել սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարը։ 1907 թ. Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության հինգերորդ կոնգրեսը նրան ընտրեց որպես կենտրոնական կոմիտեի անդամ։ Վիբորգյան մանիֆեստը ստորագրելու համար 1907 թ. դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման։ 1917 թ. նոյեմբերին դարձել է Վրաց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թ. հունիսի 24-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Նոյ Ռամիշվիլիին։ 1921 թ. Վրաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվել է Փարիզ՝ Ֆրանսիա, որտեղ մահացել է 1953 թ.:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոյ Ժորդանիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.