From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Յուլիուս Էքսներ (դան․՝ Johan Julius Exner, նոյեմբերի 30, 1825, Կոպենհագեն-նոյեմբերի 15, 1910, Կոպենհագեն), դանիացի ժանրային նկարիչ, ռոմանտիկ ռեալիզմի ներկայացուցիչ, գեղանկարչության պրոֆեսոր։
Յուլիուս Էքսներ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1825[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1910[4][3][5] (84 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա[1] |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Visiting Grandfather? |
Ուսուցիչ | Յոհան Լունդ[6] և Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ[6] |
Աշակերտներ | Լաուրից Անդերսեն Ռինգ |
Պարգևներ | |
Julius Exner Վիքիպահեստում |
Յուլիուս Էքսները ծնվել է 1825 թվականի նոյեմբերի 30-ին Բոհեմիայից չեխ երաժիշտ Յոհանն Գոթլիբ Էքսների ընտանիքում, որը տեղափոխվել է Դանիա Նապոլեոնի դարաշրջանում, և նրա կնոջ՝ Կարեն Յորգենսդատեր, ով Հոլմսգորից տեղափոխվել էր Վենդիսել: Դեռ վաղ մանկության տարիներին նա նկարչական տաղանդ ուներ։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո մասնավոր կերպով տրվեց նկարչության ուսուցմանը: 1839 թվականի ապրիլին Էքսները ընդունվում է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ սովորել է պատմական գեղանկարչության հայտնի վարպետ պրոֆեսոր Յոհան Լունդի ղեկավարությամբ։ Հետագայում նա դասեր է քաղել Քրիստոֆեր Էկերսբերգից, որը իրավամբ կոչվում էր դանիական նկարչության ոսկե դարաշրջանի հայր: 1850-ականների առաջին կեսին հաճախ է այցելել Ամագերը։ Այստեղ նա սկսում է իր առաջին ուսումնասիրությունները ժանրային նկարչության վերաբերյալ: Ակադեմիայի աջակցությամբ նա ուղևորվեց Դրեզդեն, ինչպես նաև ճանապարհորդել է Իտալիա (1857-1858), որտեղ այցելել է այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Վենետիկը, Պարման, Ֆլորենցիան, Նեապոլը և Հռոմը: 1863-1864 թվականներին ճանապարհորդել է Շվեդիայում։ 1863 թվականի հունիսի 15-ին Էքսներն ամուսնացել է Ինգեր Հենրիետ Սոֆի Յենսին Ռինգստեդի (1833-1915) հետ։ 1864 թվականին դարձել է Կոպենհագենի, իսկ 1866 թվականին՝ Ստոկհոլմի Գեղարվեստի ակադեմիայի անդամ։ 1867 թվականին այցելել է Սկագեն՝ ձկնորսական գյուղ, որը հետագայում կդառնա ուխտատեղի նկարիչների համար, որոնք հայտնի են որպես «սկագենյան խումբ»։
1872 թվականից Էքսները մոդելային նկարչության դպրոցում պրոֆեսորի օգնական էր։ 1876 թվականին նշանակվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր և երկար ժամանակ դասավանդել[7]։
1877 թվականին Էքսներն առաջին անգամ եկել է Ֆանե կղզի (Fanø)՝ Դանիական կղզի Հյուսիսային ծովում՝ Յուտլանդիայի արևմտյան ափին, որը հետագայում նա հաճախ էր այցելում ամռանը ընտանիքի հետ։ Այստեղ՝ Սեններհոյում (Sønderho Kro), նա ստուդիա ուներ։ 1887 թվականին Էքսները ստացել է ձողաձկան մրցանակ։ 1879 թվականին նա դարձել է Շարլոտենբուրգի ցուցահանդեսային կոմիտեի անդամ, իսկ 1890 թվականին նշանակվել է կոմիտեի ղեկավար։ 1883-1905 թվականներին եղել է նաև դպրոցական խորհրդի (Skolerådet) անդամ, 1884 թվականից եղել է գանձապահ, 1887 թվականից՝ ակադեմիայի խորհրդի (Akademirådet) անդամ։
Յուլիուս Էքսները ուներ որդի՝ Օգե Էքսները (Aage Exner (1870-1951)), որը նույնպես նկարիչ էր[8]։
Յուլիուս Էքսները մահացել Է 1910 թվականի նոյեմբերի 15-ին՝ իր 85-ամյակից երկու շաբաթ առաջ Կոպենհագենում[8]։
Սկզբնական շրջանում Էքսների գեղարվեստական ուղղությունը պատմական գեղանկարչությունն էր։
Նա սկսել է ցուցադրել իր աշխատանքները դեռ ակադեմիայում սովորելիս։ 1843 թվականին արժանացել է Ակադեմիայի փոքր արծաթե մեդալի, իսկ 1845 թվականին՝ մեծ արծաթե մեդալի։
1844 թվականին նա ցուցադրել է իր առաջին նկարը՝ «Fra Kunstakademiets figursal» («Գեղարվեստական գիպսե արտադրամասի հավաքածուից»), որը նկարվել է 1843 թվականին։ Այս վաղ տարիներին Էքսները ստեղծել է մի քանի պատմական նկարներ, ինչպես նաև մի շարք դիմանկարներ։ Նման աշխատանքներից մեկի՝ քրոջ դիմանկարի համար նա 1847 թվականին արժանացել է Նոյհաուզենի մրցանակի (Neuhausens præmie)։ 1849 թվականին նրա նկարներից մեկը՝ «Thyra Danebod forsøger in formilde Gorm den Gamles vrede mod nogle fangne kristne» («Թիրա Դաննեբոդը փորձում է զսպել Հին Գորմի զայրույթը՝ բանտարկյալ քրիստոնյաներին ազատելու համար»), ձեռք է բերվել Դանիայի նկարների թագավորական հավաքածուի կողմից, այժմ արվեստի ազգային պատկերասրահ: 1851 թվականին մեկ այլ նկար՝ «Marsk Stigs Døtre» («Մարքս Շտիգի դուստրերը»), Էքսները կատարել է Կոմս Ֆրեդերիկ Քրիստիան Յուլիուս Կնուտի պատվերով՝ Կնուտենբորգի պալատի համար։ Կոմսը ոչ միայն առատաձեռնորեն վճարում էր Էքսներին, այլև մի քանի տարի նրան ստուդիա էր տրամադրում իր նստավայրում։ Այս երկու նկարներն էլ պատկերում են Դանիայի հին պատմությունն ու լեգենդը[7]։
Այնուամենայնիվ, հետագայում պատմական նկարչությունը սկսել է ավելի ու ավելի քիչ հետաքրքրել Էքսներին, և նա կենտրոնացել է ժանրային նկարչության վրա: Նրա ժանրային նկարները նշանավոր տեղ էին գրավում Դանիայի ազգային ռոմանտիկ շրջանում՝ գեղարվեստական ժամանակաշրջան Դանիական նկարչության Ոսկե դարաշրջանից անմիջապես հետո, երբ գեղարվեստական ուշադրությունը դեպի ներս էր ուղղված դանիական եզակի թեմաներին: Էքսների ստեղծագործության և գեղարվեստական ուղղության վրա զգալի ազդեցություն է ունեցել արվեստի քննադատ, ակադեմիայի պրոֆեսոր և ազգային գեղարվեստական շարժման քարոզիչ Նիլս Լաուրից Հեյենը: Բացի Հեյենից, Էքսների ստեղծագործության վրա զգալի ազդեցություն է ունեցել նաև ուժեղ հայրենասիրական զգացումը, որն առաջացել է Դանիայում նապոլեոնյան պատերազմներից հետո։ Այս վերելքը տեղի է ունեցել ոչ միայն կերպարվեստում, այլև գրականության և թատրոնի մեջ։ Նկարչության մեջ նկարիչների մի սերունդ արդեն ուսումնասիրել է դանիական բնորոշ լանդշաֆտների, սկանդինավյան դիցաբանության և պատմության թեմաները: Դանիական նկարչության ոսկե դարաշրջանին պատկանող նկարիչները վերապատրաստվել են Քրիստոֆեր Էկերսբերգի կողմից, ով մեծ ազդեցություն է ունեցել նրանց վրա և նրանց ուշադրությունը կենտրոնացրել Դանիական բնույթի ուսումնասիրության և ներկայացման վրա:
Իր ստեղծագործության համար ազգային սյուժեների որոնումը Էքսներին տարռլ է Կոպենհագենից հարավ գտնվող Ամագեր կղզի, որտեղ հոլանդացի ֆերմերները բնակություն հաստատեցին դեռ 1521 թվականին, բայց որոնք այդքան քիչ հայտնի էին դանիացիների մեծամասնությանը: Այնտեղ հայտնվել է նրա հայտնի աշխատանքը՝ «En Amagerkone, der tæller sine Penge efter» («Ամագերուհին, ով հաշվում է մնացած գումարը»), որը ցուցադրվել է 1852 թվականին և ձեռք է բերվել ազգային հավաքածուի կողմից։ 1853 թվականին Էքսները ներկայացնում է իր մեկ այլ գլուխգործոց՝ «Et Besøg hos Bedstefaderen» («Այցելություն պապի տուն»)։ Այս աշխատանքը գրավել է հանդիսատեսի մեծ ուշադրությունը և մեծ հաջողություն է ունեցել:
Նկարը վերարտադրվել է։ Այս աշխատանքով Էքսները սկսել է իր փայլուն կարիերան։ Այս ստեղծագործության համար նա ստացել է Տորվալդսենի մեդալ, իսկ նկարն ինքնին ձեռք է բերվել ազգային հավաքածուի համար։ Ամագերի վրա ստեղծված աշխատանքները ներկայացնում են ֆերմերների խմբային պատկերներ իրենց ազգային տարազներով, ֆերմերային տների ինտերիերով և շրջակայքի տեսարաններով: Նկարները նկարված են տաք գույներով՝ մանրամասների լավ նկարչությամբ: Ամռան ընթացքում Էքսները գնացել է էտյուդների և ստեղծել էսքիզներ բնությունից։ Այնուհետև, ձմռանը, այս էսքիզների իր արհեստանոցում նա ստեղծել է ավարտված նկարներ: Դա նրա սովորական գործն էր[9]։
Էքսները Ազգային դրդապատճառներ էր փնտրում նաև Զելանդիայի այլ վայրերում։ Այս որոնումները հանգեցրել են 1855 թվականին «Et Bondegilde i Hedeboegnen» կտավի ստեղծմանը («Երեկույթ հեդեբոյի շրջանի ֆերմայում»)։ Իսկ 1856 թվականին նա ստեղծել է «Lille pige lader en gammel mand lugte til en blomst» («Փոքրիկ աղջիկը ծերունուն ծաղիկ է տալիս հոտոտելու») նկարը, որը սկիզբ է դրել Հայնրիխ Հիրշպրունգի (այժմ՝ Կոպենհագենի Hirschsprung Collection) հավաքածուին 1866 թվականին։ 1877 թվականին Էքսները ընտանիքի հետ գալիս է Ֆանե կղզի։ Այստեղ նա հայտնաբերել է մի խումբ մարդկանց, որոնց կյանքը խորապես հետաքրքրեց իրեն։ Դա մի ժողովուրդ էր, որն արագորեն մարում էր ժամանակի սոցիալական փոփոխությունները: Այս թեմաները Էքսները արտացոլել է իր նկարչության մեջ մինչև իր մահը[9]։
Կյանքի վերջին տարիներին Էքսները նկարել է մի քանի ինքնանկարներ՝ մեկը 1906 թվականին, մեկը՝ 1910 թվականին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.