Յոհաննես Դունս Սկոտ
From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես Դունս Սկոտ (լատին․՝ Johannes Duns Scotus, 1266[1], Դունս, Duns, Berwickshire[1][2] - նոյեմբերի 8, 1308[3], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), փիլիսոփա, աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Միջնադարյան սխոլաստիկայի ներկայացուցիչ։ Դասավանդել է Օքսֆորդի և Փարիզի համալսարաններում։ Քննադատել է թոմիզմը՝ գտնելով, որ հնարավոր չէ ռացիոնալիստորեն հիմնավորել արարչագործության գաղափարը, փորձել է փիլիսոփայությունը անջատել աստվածաբանությունից։ Աստծուն վերագրելով բացարձակ ազատություն՝ պնդել է, որ աստված կարող է նյութին հաղորդել մտածելու ունակություն, այսինքն, ինչպես նշել է Կ․ Մարքսը, իրեն իսկ աստվածաբանությանն ստիպել է մատերիալիզմ քարոզել։ Դունս Իոհանը նոմինալիզմի դիրքերից լուծել է ունիվերսալիաների (ընդհանուրի) խնդիրը և դրանով ամրապնդել միջնադարյան փիլիսոփայության մատերիալիստական հակումները։ Դունս Իոհանը զգալի ավանդ է թողել միջնադարյան Եվրոպայի տեսական մտքի պատմության մեջ։
Ծնվել է | 1266[1] Դունս, Duns, Berwickshire[1][2] |
---|---|
Մահացել է | նոյեմբերի 8, 1308[3] Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Գերեզման | Church of the Immaculate Conception of the Blessed Virgin Mary in Cologne |
Քաղաքացիություն | Շոտլանդիայի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] և կաթոլիկություն[4] |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստվածաբան, համալսարանի դասախոս, գրող, Catholic cleric, regular priest, դասախոս, regular cleric, Roman Catholic cleric, pastor և քարոզիչ |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, աստվածաբանություն, կրթություն, scientific writing?, քրիստոնեական ծառայություն, preaching?, սխոլաստիկա և տրամաբանություն |
Ալմա մատեր | Մերթոն քոլեջ և Օքսֆորդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[3][5][6] |
Ուսուցիչ | Simon of Faversham?, William of Ware? և Gonsalvus of Spain? |
Աշակերտներ | Ուիլյամ Օկկամ |
John Duns Scotus Վիքիպահեստում |