From Wikipedia, the free encyclopedia
Յաննիս Ծառուխիս (հուն․՝ Γιάννης Τσαρούχης, հունվարի 13, 1910[1][2][3][…], Պիրեյոս, Հունաստան - հուլիսի 20, 1989[1][3][4], Աթենք, Հունաստան), հույն նկարիչ։
Յաննիս Ծառուխիս Γιάννης Τσαρούχης | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիրեյոս, Հունաստան |
Վախճանվել է | հուլիսի 20, 1989[1][3][4] (79 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Ազգություն | հույն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Աթենքի գեղարվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, թատերական ռեժիսոր, բեմանկարիչ, հագուստ ձևագծող և նկարազարդող |
Ոճ | 30-ականների սերունդ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[5], գրքային գրաֆիկա[5] և բեմանկարչություն[5] |
Ուսուցիչ | Ֆոտիս Կոնտօգլու |
Աշակերտներ | Dimitris Papaioannou? և Nikos Giorgos Papoutsidis? |
Ներշնչվել է | Հենրի Մետիս Ալբերտո Ջիակոմետի |
Կայք | tsarouchis.gr |
ստորագրություն | |
Yannis Tsarouchis Վիքիպահեստում |
Յաննիս Ծառուխիսը ծնվել է Պիրեյում։ 1929–1935 թվականներին սովորել է Աթենքի գեղարվեստի դպրոցում, եղել է Ֆոտիոս Կանտողլու աշակերտը, ով նրանց ծանոթացրել է բյուզանդական իկոնագրաֆիային։ Դմիտրի Պիկոնիսի, Կոնտողլու և Անգելիկի Հաթզիմիչալի հետ միասին հիմնել է գեղանկարչության մեջ հույն ավանդույթների ներդրման շարժումը։
1935-1936 թվականներին այցելել է Ստամբուլ, Փարիզ, Իտալիա, ծանոթացել է վերածննդի ժամանակաշրջանի արվեստին և իմպրեսիոնիզմին։
1936 թվականին Ծառուխիսը վերադառնում է Հունաստան, երկու տարի անց բացում իր առաջին անհատական ցուցահանդեսն Աթենքում։ 1940 թվականին մասնակցում է հույն-իտալական պատերազմին։ 1949 թվականին մի խումբ արվեստագետների հետ հիմնում է «Արմոս» արվեստի խումբը։ 1951 թվականին ցուցահանդեսներ է ունեցել Լոնդոնում և Փարիզում։ 1958 թվականին մասնակցել է Վենտիկի Բիենալեին։ 1967 թվականին տեղափոխվել է Փարիզ։
Ծառուխիսի կտավներում առկա են խոցելի տղամարդկանց և ուժեղ կանանց կերպարներ[6]
1982 թվականին Աթենքում բացվել է Մարուսիի Յաննիս Ծառուխիս թանգարանը, որը տեղակայված է նկարչի տանը։ Գործում է նաև Ծառուխիս հիմնադրամը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.