Մծբին
From Wikipedia, the free encyclopedia
Մծբին[1] (աքադերեն՝ Naṣibina; լատիներեն՝ Nisibis; ասորերեն՝ ܢܨܝܒܝܢ, Niṣībīn; քրդերեն՝ Nisêbîn), քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում։ Հնում՝ Վերին Միջագետքի կամ Արվաստանի մայրաքաղաքը, հետագայում ընդգրկվել է Վերին կամ Հայոց Միջագետքի կազմում։ Հայկական փոխարքայության կենտրոնն էր՝ Տիգրան ՄԵծի տերությունում[2]։ Գտնվում է Տիգրիս գետից 100 կմ դեպի արևմուտք՝ Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին։ Նրա դիմաց գտնվում է Սիրիայի Ալ-Կամիշլի հայաբնակ քաղաքը։ Հանդիսանում է արևելյան քրիստոնեության կենտրոններից մեկը, Եփրեմ Ասորու ծննդավայրն է։ Պարթևաստանի, այնուհետև՝ Սասանյան Իրանի և Հռոմի հարաբերությունների միջև հսկայական դեր խաղացած ռազմավարական կետ։ 364 թ. անցել էր Սասանյան Իրանին և պարսկա-հռոմեական բոլոր հետագա պատերազմներում պարսիկների համար իբրև հենակետ էր ծառայում։
Բնակավայր | ||
---|---|---|
Մծբին | ||
թուրքերեն՝ Nusaybin | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Մարդինի մարզ և Միջագետք (Հռոմեական նահանգ) | |
Մակերես | 825 կմ² | |
ԲԾՄ | 471 մետր | |
Բնակչություն | 105 856 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 47300 | |
Պաշտոնական կայք | nusaybin.bel.tr | |
| ||
2009 թ. մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը 83,832 մարդ է։