From Wikipedia, the free encyclopedia
Միրա Ավադ (արաբ․՝ ميرا عوض, եբրայերեն՝ מירה עווד, բուլղար․՝ Мира Ауад, հունիսի 11, 1975[2][3], Rameh, Իսրայել[4]), արաբա-բուլղարական ծագում ունեցող իսրայելցի երգչուհի և դերասանուհի։ Եղել է առաջին երգչուհին, որը Իսրայելը ներկայացրել է Եվրատեսիլ միջազգային մրցույթում[5]։
Միրա Ավադ | |
---|---|
Բնօրինակ անուն | արաբ․՝ ميرا عوض |
Ի ծնե անուն | արաբ․՝ ميرا أنور عوض[1] |
Ծնվել է | հունիսի 11, 1975[2][3] (49 տարեկան) Rameh, Իսրայել[4] |
Երկիր | Իսրայել |
Ժանրեր | փոփ, Արաբական երաժշտություն, Bulgarian folk music? և music of Mediterranea? |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավարուհի, երգերի հեղինակ, թատրոնի դերասանուհի, local politician և հեղինակ-կատարող |
Գործիքներ | կիթառ, վոկալ և սլավոնական երաժշտական գործիք |
Լեյբլ | Helicon? |
Կրթություն | Հայֆայի համալսարան[4] և Rimon School of Jazz and Contemporary Music? |
Կայք | miraawad.co |
Mira Awad Վիքիպահեստում |
Միրան ծնվել է Կարմիելում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Գալիլեայում գտնվող Ռամ գյուղ։ Հայրը եղել է արաբ բժիշկ։ Մայրը՝ Սնեժանկան, ծնունդով եղել է Բուլղարիայից և զբաղվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ[6]։ Այժմ Միրա Ավադը իր ամուսնու՝ հրեական ծագում ունեցող Կոստա Մոգիլևիչի հետ ապրում է Թել Ավիվում[7][8][9][10]։
Միրա Ավադը սովորել է Իսրայելի կենտրոնում գտնվող ժամանակակից երաժշտության և ջազի դպրոցում։ Նա մասնակցել է Կամերային թատրոնի կազմակերպած բեմադրություններին, որոնք նվիրված են եղել արաբա-իսրայելական հակամարտությանը։ Մասնակցել է նաև տարբեր հեռուստատեսային նախագծերի, նկարահանվել է ֆիլմերում։
2002 թվականին սկսել է համագործակցել իսրայելցի հայտնի ազգային երգչուհի Նոայի հետ (Ախիոնամ Նինի)։ 2009 թվականին Միրան և Նոան մասնակցել են Եվրատեսիլ մրցույթին։ Նրանք ներկայացել են «Էյնայխ» («Քո աչքերը») երգով, որը հայտնի է նաև «There Must Be Another Way» անվամբ[11]։ Երգչուհիները զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը։ Այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ինչպես հրեական, այնպես էլ Իսրայելի արաբական ազգայնականների շրջանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.