![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/Mystery_play_001.jpg/640px-Mystery_play_001.jpg&w=640&q=50)
Միստերիա
From Wikipedia, the free encyclopedia
Միստերիա (լատին․՝ ministerium «արարողություն»), եվրոպական միջնադարյան թատրոնի ժանրերից մեկը՝ հիմնված կրոնական բովանդակությունների վրա։ Որպես կանոն միջնադարյան միստերիայի բովանդակությունը վերցված է Աստվածաշնչից կամ Ավետարանից և ուղեկցվել է կենդանի նկարներով, անտիֆոնային՝ երկձայն երգեցողությամբ։ Միստերիաների բովանդակությունների թվում հանդիպում են այպիսիները, ինչպիսիք են՝ Արարչագործություն, Ադամ և եվա, Աբելի սպանությունը և Սարսափելի դատաստանը[1]։ XV դարի կեսերին միստերիաները սկսեցին մեծ ծավալ ստանալ։ Հաճախ դրանք կատարվում էին փուլերով, որոնք կարող էին տևել մի քանի օր[2]։ Այսպես՝ «Առաքյալերի գործերը» միստերիայում կար ավելի քան 60 հազար բանաստեղծություն, իսկ նրա ներկայացումը Բուրժայում 1536 թվականին տևել է 40 օր։ Միստերիաների տեքստերում հաճախ նշումներ են արվել, որ տվյալ տեղում պետք է ֆարսային պիես տեղադրել։ Միջնադարյան քրոնիկները երբեմն հիշատակում են նաև այն մասին, որ միստերիայի հետ միաժամանակ ֆարս է կատարվել (օրինակ՝ «Ջրաղացպան, որի հոգին դժոխք է ընկել» ֆարսը 1496 թվականին՝ «Սուրբ Մարտինի մասին միստերիայի» և «Կույսերի և կաղերի մասին բարոյախոսության» հետ միաժամանակ)։ Բառի ստուգաբանությունը ծագում է հուն․՝ μυστήριον — «արարողություն, գաղտնի կրոնական ծես»[3], որոշ աղբյուրներ ենթադրում են բառի ծագումը լատինական ministerium բառից, որը նշանակում էր ոչ միայն «արարողություն», այլև «արհեստ», քանի որ միստերիաները հաճախ ֆինանսավորվում էին միջնադարյան արհեստագործական գիլդիաների կողմից[4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/Mystery_play_001.jpg/640px-Mystery_play_001.jpg)
Միստերիաների պատմությունը որպես թատերական ժանր ստեղծվել է Եվրոպայում։ Եթե Իտալիայում միստերիան իր բնական տեսակով մահացել է՝ իր տեղը զիջելով այլ ժանրերի, ապա մի շարք այլ երկրներում այն արգելվել է հակափաստարկավորման ժամանակ՝ Ֆրանսիայում 1548 թվականի նոյեմբերի 17–ին Փարիզի խորհրդարանի հրամանով։ Բողոքական Անգլիայում 1672 թվականին միստերիան արգելել է Չեստեր եպիսկոպոսը, իսկ երեք տարի անց արգելքը կրկնել է Յորքի արքեպիսկոսպոսը։ Կաթոլիկ Իսպանիայում միստերիա–ներկայացումները շարունակվել են մինչև XVIII դարի կեսերը։ Դրանք հորինել են Լոպե դե Վեգան, Տիրսո դե Մոլինան, Կալդերոն դե լա Բարկան, Պեդրոն, և միայն 1756 թվականին միաստերիները պաշտոնապես արգելվել են Կառլ III թագավորի հրամանով[5]։
Միաստերիաների վերածննդի փորձերը որպես թատերական ժանր ձեռնարկվել են XX դարի կեսերից մինչև այժմ։ Օրինակ՝ միստերիայի նմուշ թողեց կոմպոզիտոր Լուիջի Դալլապիկոլան («Հոբը», 1950)։