Ժանր (ֆր.՝ genre -տեսակ, սեռ), գեղարվեստական ստեղծագործության որոշակի տեսակ։

Ժանրերը արվեստի տարբեր ձևերում

Արվեստում արտացոլվող կենսական երևույթների, ինչպես նաև հեղինակային մոտեցման բազմազանության շնորհիվ, պատմական զարգացման ընթացքում ամեն մի արվեստի ներսում գոյացել են ստեղծագործության տարբեր տիպեր՝ ժանրեր[1]։

Գրականություն

Երաժշտություն

Երաժշտական ժանրը բազմիմաստ հասկացություն է, որը բնութագրում է երաժշտական ստեղծագործության տարբեր ոճերն ու տեսակները, կապված իրենց ծագման, ինչպես նաև սահմանված կարգով իրենց կատարումն ու ընկալումը։ Երաժշտական ժանրի հայեցակարգը ցուցադրում երաժշտագիտության և երաժշտական էսթետիկայի հիմնական խնդիրը, և իրենից ներկայացնում է գեղարվեստական նույնականացման կարևորագույն միջոցներից մեկը։

Նկարչություն

Ժանրերի փոփոխումը

Ամեն մի ժանր ունի իր համեմատաբար կայուն, հաճախ դարերով պահպանվող թեմատիկ, կառուցվածքային հատկանիշները։ Սակայն ժանրերը զարգանում և փոփոխվում են։ Առկա գեղարվեստական ձևերի զուգորդումից կարող են առաջանալ նոր ժանրեր։ Վերածննդի դարաշրջանում առաջացան վեպն ու նովելը, 18-րդ դարում դրաման, 19-րդ դարում ակնարկը, ժանրային նկարչությունը և օպերան։ Որոշ ժանրեր, օրինակ՝ անտիկ գրականության դյուցազներգությունը և կլասիցիզմի հովվերգությունը դադարեցին գոյություն ունենալուց։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.