ակադեմիական առարկա From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային տնտեսագիտություն (անգլ.՝ International economics), ուսումնասիրում է տարբեր պետությունների տնտեսվարող սուբյեկտների փոխգործակցության օրինաչափությունները ապրանքների, ծառայությունների, աշխատանքի, կապիտալի և արտադրության այլ գործոնների միջազգային փոխանակման ոլորտում։
Միջազգային տնտեսության առարկան տնտեսական հարաբերություններն են, որոնք զարգանում են նրա սուբյեկտների միջև առևտրի, արտադրության, ներդրումային, դրամավարկային և ֆինանսական գործունեության հետ կապված։
Միջազգային տնտեսագիտությունը ուսումնասիրում է արտադրական ռեսուրսների և սպառողների նախասիրությունների միջազգային տարբերությունների, ինչպես նաև դրանց վրա ազդող միջազգային ինստիտուտների ազդեցությունը տնտեսական գործունեության վրա։ Այն փորձում է բացատրել տարբեր երկրների ռեզիդենտների միջև գործարքների և փոխազդեցությունների ձևերն ու հետևանքները, ներառյալ առևտուրը, ներդրումները և գործարքները[1]։
Միջազգային տնտեսագիտության ուսումնասիրության օբյեկտը համաշխարհային տնտեսությունն է։
Համաշխարհային տնտեսությունը աշխատանքի միջազգային բաժանմանը մասնակցող և միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգով միացած առանձին երկրների ամբողջություն է։
Միջազգային առևտրում շրջանառվող ապրանքներն ու ծառայությունները նույնպես հանդես են գալիս որպես միջազգային տնտեսագիտության օբյեկտ։ Միջազգային տնտեսությունում ապրանքների և ծառայությունների փոխանակումը բնութագրվում է մեծ ծավալներով, տեսականու լայնությամբ, որակի տարբերակմամբ։
Միջազգային տնտեսագիտության տեսության դասընթացը բաղկացած է 2 մասից.
Ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների հոսքերը միջազգային սահմաններով՝ ելնելով առաջարկի և պահանջարկի գործոններից, տնտեսական ինտեգրումից, միջազգային գործոնների շարժումներից և քաղաքականության փոփոխականներից, ինչպիսիք են սակագների դրույքաչափերը և առևտրային քվոտաները[2]։
Ուսումնասիրում են կապիտալի հոսքը միջազգային ֆինանսական շուկաներով և այդ շարժումների ազդեցությունը փոխարժեքի վրա[3]։
Ոււսումնասիրում են փողի հոսքերը երկրների միջև և դրանց հետևանքների ազդեցությունը ընդհանուր առմամբ նրանց տնտեսությունների վրա[4]։
Ուսումնասիրում է, օրինակ, միջազգային հակամարտությունների, միջազգային բանակցությունների և միջազգային պատժամիջոցների խնդիրները և ազդեցությունները, ազգային անվտանգություն և տնտեսական ազգայնականություն, միջազգային պայմանագրերն ու պահպանում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.