Միկլոշ Ռադնոտի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Միկլոշ Ռադնոտի (հունգ.՝ Radnóti Miklós, իսկական անունը՝ Միկլոշ Գլատեր (հունգ.՝ Glatter Miklós), մայիսի 5, 1909[1][2][3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 9, 1944[3], նոյեմբերի 10, 1944 կամ նոյեմբերի 6, 1944[4], Աբդա, Győr District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, XX դարի հայտնի քնարերգուներից մեկը, թարգմանիչ։
Միկլոշ Ռադնոտի հունգ.՝ Radnóti Miklós | |
---|---|
Ծննդյան անուն | Միկլոշ Գլատեր (հունգ.՝ Glatter Miklós) |
Ծնվել է | մայիսի 5, 1909[1][2][3] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 1944[3] (35 տարեկան), նոյեմբերի 10, 1944 (35 տարեկան) կամ նոյեմբերի 6, 1944[4] (35 տարեկան) |
Վախճանի վայր | Աբդա բնակավայրի մոտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ |
Լեզու | հունգարերեն |
Ազգություն | հունգարացի |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Սեգեդի համալսարան (1934) |
Ուշագրավ աշխատանքներ | Járkálj csak, halálraítélt!/ Իսկ դու քայլիր, մահվան դատապարտված (1937) |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | Ֆ. Բաումհարտենի անվան մրցանակ |
Ամուսին | Ֆանի Քիամատի |
Miklós Radnóti Վիքիպահեստում |
Ծնվել է 1909 թվականի մայիսի 5-ին Բուդապեշտում, հրեաների բարեկեցիկ ընտանիքում։ Մայրը՝ Իլոնա Գրոսը, և երկվորյակ եղբայրը մահացել են ծննդաբերության ժամանակ։ 12 տարեկան էր, երբ մահացել է նրա հայրը՝ Յակոբ Գլատերը։ Դաստիարակվել է ազգականների մոտ։ 1927 թվականին ավարտելով դպրոցը՝ մեկ տարի սովորել է Լիդերցի տեքստիլ ուսումնարանում, Չեխոսլովակիա։ 1928 թվականին ընկերների հետ համատեղ հրատարակել է իր ամսագրի երկու համարներ, որտեղ տպագրել է նաև իր երկու բանաստեղծությունները՝ «Ճայի ճիչը» (Sirálysikoly) և «Աղքատության ու ատելության պոեզիա» (Szegénység és gyűlölet verse)։ Հաջորդ տարի հրատարակված անթոլոգիայում արդեն ընդգրկված էին Միկլոշ Ռադնոտիի 12 բանաստեղծություններ։ 1930—1934 թվականներին սովորել է Սեգեդի Ֆերենց Յոզեֆի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ ուսումնասիրելով հունգարերեն ու ֆրանսերեն։ 1935 և 1938 թվականներին երկու անգամ մեկական ամսով այցելել է Փարիզ։ 1930-ական թվականների կեսերին մտերմացել է սոցիալիստական շարժման գործիչների հետ։ Միլոշ Ռադնոտիի վրա ծանր ազդեցություն են թողնում Իսպանիայի քաղաքացիական պատերազմն ու Գարսիա Լորկայի մահը։ Գրել է վերջինիս նվիրված բանաստեղծութուններ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1940 թվականի հունիսին ու 1942 թվականի հունիսին ուղարկվել է հարկադիր աշխատանքի։ Մայիսի 18-ին նորից զորակոչվել է հունգարական բանակ, բայց հրեա լինելու պատճառով ուղարկվել է այն ստորաբաժանում, որտեղ զենք չէին կրում, և տարվել է ուկրաինական ռազմաճակատ։ 1943 թվականի մայիսին ընդունել է կաթոլիկություն՝ մկրտվելով սուրբ Իշտվանի եկեղեցում։ Գերմանական զորքերի կողմից Հունգարիայի գրավումից հետո «Մարգարիտա» գործողության շրջանակներում սկսվում է հունգարացի կես միլիոն հրեաների տեղափոխումը մահվան ճամբարներ։ Միկլոշ Ռադնոտին 1944 թվականի հունիսի 2ին աքսորվում է Հարավսլավիա՝ սերբական Բոր քաղաքի մոտ գտնվող աշխատանքային ճամբար։ Խորհրդային զորքերի ու պարտիզանների մոտենալու ժամանակ 3200 հրեաներ Հարավսլավիայի ու Հունգարիայի տարածքով ոտքով ուղարկվում նե Հայդենաու՝ համակենտրոնացման ճամբար։ Ճանապարհին Միկլոշ Ռադնոտին դաժանաբար ծեծվել է, ապա գնդակահարվել ու թաղվել ընդհանուր գերեզմանում։ Մեկուկես տարի անց գերեզմանը բացվել է. Միկլոշ Ռադնոտիի դին ճանաչվել է նրա գրպանում գտնված նոթատետրի շնորհիվ, որում նա գրի էր առել իր կյանքի վերջին ամիսներին գրված բանաստեղծությունները։ Վերաթաղվել է Բուդապեշտի գերեզմանատանը։
Միկլոշ Ռադնոտին թարգմանել է Վերգիլիուսի, Ժան Լաֆոնտենի, Արթուր Ռեմբոյի, Ստեֆան Մալարմեի, Գիյոմ Ապոլիների, Պոլ Էլյուարի, Բլեզ Սանդրարի, ստեղծագործությունները։ Թարգմանությունները լույս են տեսել Orpheus nyomában («Օրփեոսի հետքերով», 1942) գրքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.