սերբ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Միլոշ Ցրնյանսկի (սերբ.՝ Милош Црњански, հոկտեմբերի 26, 1893[1][2][3], Չոնգրադ, Csongrád County[4] - նոյեմբերի 30, 1977[1][2][3], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ։ Կազմել է ճապոնական և չինական պոեզիայի անթոլոգիաներ։
Միլոշ Ցրնյանսկի Милош Црњански | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1893[1][2][3] |
Ծննդավայր | Չոնգրադ, Csongrád County[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1977[1][2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Գերեզման | Alley of Distinguished Citizens |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ, լրագրող, արվեստի քննադատ, գրող, դրամատուրգ, ակնարկագիր և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Հարավսլավիայի Թագավորություն և ՀՍՖՀ |
Կրթություն | Վիեննայի համալսարան, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1922), Piarist High School, Timișoara?, Q20437431? և Բելգրադի համալսարան |
Ժանրեր | պոեզիա և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | A Novel about London?, Migrations?, Q2963184?, The Journal of Carnojevic? և Q16086727? |
Պարգևներ | |
Ամուսին | Vidosava Crnjanski? |
Ազգականներ | Dobrosav M. Ružić? |
Miloš Crnjanski Վիքիպահեստում |
Գրականություն է մտել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իբրև էքսպրեսիոնիստ, և բացահայտորեն հակապատերազմական դիրք է գրավել։ Հետագայում հարել է իր ազգայնական շրջաններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում երկրից փախած թագավորական կառավարության հետ միասին վտարանդվել է Լոնդոն։ Պատերազմից հետո տպագրում է մի քանի գեղարվեստական երկեր՝ «Վերաբնակեցում», 2-րդ մաս (1962), «Վեպ Լոնդոնի մասին», (1971)։ Վեպերն հագեցված են կոնկրետ֊պատմական փաստերով, կենցաղի մանրամասնություններով, հերոսների ճշգրիտ հոգեբանական բնութագրերով։ Բայց անկախ այն բանից, գործողությունները երբ են տեղի ունենում՝ հեռավոր 18-րդ դարում, թե 20-րդ դարում, դրանք կապված են իրական պատմական իրադարձությունների (օրինակ, սերբերի վերաբնակությունը Ավստրիայից Ռուսաստան), թե հնարովի հերոսների հետ, ինչպես Լոնդոնին վերաբերող վեպում (չնայած այստեղ շատ են ինքնակենսագրական տարրերը), Ցրնյանսկու վեպերը միասնական են իրենց կոնցեպցիայով, որը հենվում է գրողի ողբերգական աշխարհընկալման վրա։ Նրա տեսակետից, պատմությունը դաժան է, նրա մեջ առաջադիմություն չկա, մարդը ավազահատիկ է այդ քաոսում, նրա կամքից և ցանկություններից ոչինչ կախված չէ։ Անվերջ շրջապտույտների մեջ կորչում են ոչ միայն առանձին մարդու, այլ ամբողջ ժողովուրդների հետքերը։ Ազգային ողբերգության զգացումը, ուժեղացած գրողի հոռետեսությամբ, դառնում է նրա գեղարվեստական աշխարհատեսության առանցքը, այստեղ էական տեղ է գրավում սուբյեկտիվիզմը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.