Մթնշաղ (վեպերի շարք)

գրքերի շարք From Wikipedia, the free encyclopedia

Մթնշաղ (վեպերի շարք)

«Մթնշաղ» (անգլ.՝ «Twilight», [ˈtwaɪlaɪt] )  ամերիկացի գրող Ստեֆանի Մայերի հայտնի վիպաշարը։ Գրքերից յուրաքանչյուրը նկարագրում էր իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում գլխավոր հերոսուհու՝ Բելլա Սվոն անունով աղջկա հետ, որը սիրահարվել էր վամպիրի։ Բոլոր 4 մասերը դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են աշխարհի 37 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն ( АСТ հրատարակչություն)։ 2010 թվականի դրությամբ «Մթնշաղ» շարքի գրքերի ընդհանուր վաճառքը կազմել է ավելի քան 116 միլիոն օրինակ[1][2]։ Ստեֆանի Մայերն իր գրքերի շարքը անվանում է սագա, չնայած այն չունի սագային բնութագրող նշաններ[3]։

Արագ փաստեր Մթնշաղանգլ.՝ Twilight, Հեղինակ ...
Փակել

Գրքերի շարք

Այս պահին պաշտոնապես լույս է տեսել 5 ֆիլմ և 4 գիրք 2005-ից մինչև 2010 թվականը, ևս մեկ գիրք անավարտ տեսքով հայտնվել է համացանցում։

|2005

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանում
Մթնշաղ Twilight
2006ՆորալուսինNew Moon
2007ԽավարումEclipse
2008ԼուսաբացBreaking Dawn
2020[4]Արևը կեսգիշերինMidnight Sun
2010Բրի Տանների երկրորդ կարճ կյանքըShort Second Life of Bree Tanner
Փակել

«Մթնշաղի» հիման վրա նկարահանված ֆիլմեր

2008 թվականին «Մթնշաղ» գիրքը էկրանավորվել է։ Ֆիլմի ռեժիսորն էր Քեթրին Հարդվիկը։ Մելիսսա Ռոզենբերգը ֆիլմի սցենարը գրել է Ստեֆանի Մայերի գրքի մոտիվներով, իսկ ֆիլմի կոմպոզիտորն է Քարտեր Բյորուելլը։ Էդվարդի և Բելլայի դերերում հանդես էին գալիս Ռոբերտ Փաթինսոնը և Քրիստին Ստյուարտը[5]։

Առաջին գրքի համար տոմսարկղերի զգալի անդորրագրերից հետո որոշվեց նկարահանել նաև «Նորալուսին» և «Խավարում» գրքերը։ Սակայն Summit Entertainment ստուդիան որոշեց հրաժարվել Քեթրին Հարդվիկի ծառայությունից, և «Նորալուսին»-ը նկարահանեց Քրիս Վայցը։ Դերասականական կազմը մնաց անփոփոխ։ Կոմպոզիտորն է Ալեքսանդր Դեսպլան։ 2009 թվականի նոյեմբերի 20-ին ֆիլմը էկրան բարձրացավ, Ռուսաստանում՝ նոյեմբերի 19-ին[6]։

Ինչ վերաբերվում է «Մթնշաղ․ Սագա․ Խավարում»-ին, ֆիլմի ռեժիսորը դարձավ Դեվիդ Սլեյդը, իսկ համաշխարհային պրեմիերան կայացավ 2010 թվականի հունիսի 30-ին[7]։

«Լուսաբաց»-ը բաժանվեց 2 մասի՝ Մթնշաղ․ Սագա․ Լուսաբաց, մաս 1-ին (թողարկվել է վարձույթով 2011 թվականի նոյեմբերի 17-ին) և Մթնշաղ․ Սագա․ Լուսաբաց, մաս 2-րդ (թողարկվել է վարձույթով 2012 թվականի նոյեմբերի 15-ին)[8]։

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումՌեժիսոր
2008 Մթնշաղ Twilight Քեթրին Հարդվիկ
2009Մթնշաղ Սագա ՆորալուսինThe Twilight Saga: New MoonՔրիս Վայց
2010Մթնշաղ Սագա ԽավարումThe Twilight Saga: EclipseԴեվիդ Սլեյդ
2011Մթնշաղ Սագա Լուսաբաց մաս 1The Twilight Saga: Breaking DawnԲիլլ Կոնդոն
2012Մթնշաղ Սագա Լուսաբաց մաս 2The Twilight Saga: Breaking DawnԲիլլ Կոնդոն
Փակել

Վամպիրներ

«Մթնշաղ» սագայի ստեղծագործությունների վամպիրները տարբերվում են վամպիրների մասին ստանդարտ պատկերացումներից, նրանց չի վնասում  ո՛չ սխտորը, ո՛չ սուրբ ջուրը, ո՛չ արծաթը, ո՛չ կրոնական խորհրդանիշները, արևի լույսը պարզապես ստիպում է նրանց մաշկը փայլել, դրանք արտացոլվում են հայելու մեջ և հայտնվում են լուսանկարներում։ Հատկանշական է, որ վամպիրի աչքի ծիածանաթաղանթի գույնը կախված է նրա սննդակարգից, մարդու արյունով սնվողինը  վառ կարմիր է, իսկ կենդանու արյունով սնվողինը՝ դեղին։ Անկախ սննդի նախասիրություններից, ծարավից աչքերը մթնում են, քանի դեռ ամբողջովին  չեն սևանում։ Որքան ուժեղ է ծարավը, այնքան ավելի մուգ է ծիածանաթաղանթը։ Կարող են ուտել նաև մարդկային սնունդ, թեև ի վիճակի չեն մարսել այն, ուստի ավելի ուշ ստիպված են փսխում  առաջացնել։ Նրանք երբեք չեն քնում և ունեն անհավատալի ուժ, օրինակ, կարող են արմատախիլ անել ծառերը,  բարձրացնել և նետել մեքենաները, փոշի դարձներ մետաղական իրերը։ Հատկապես ուժեղ են նորադարձ վամպիրները «ծնվելուց» հետո առաջին ամիսներին, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս շատ մարդկային արյուն կա։ Այդ նույն ժամանակահատվածում նրանց համար առավել դժվար է վերահսկել իրենց ծարավը։

Վամպրների մոտ բոլոր հինգ զգայարանները անսովոր զարգացած են, նրանք ունեն չափազանց սուր տեսողություն, ուժեղ զգում են հոտը, շարժվում են այնպիսի արագությամբ, որ մարդկային աչքը ի վիճակի չէ հետևել նրանց։ Նրանց պետք չէ շնչել, չնայած դադարեցնել շնչառությունն ինքնին տհաճ է, քանի որ դա հակասում է մարմնի ռեֆլեքսներին։

Վամպիրներն ունեն գերբնական գեղեցկությունը, որը թույլ է տալիս նրանց հրապուրել որսը։ Նրանք ունեն գունատ փայլուն մաշկ, կատարյալ սառը մարմին, անթերի դիմագծեր։ Նրանց մաշկը շատ ամուր է և շոշափելիս նման մարմարի, նրան գործնականորեն գրեթե անհնար է վնասել։ Վամպիրին սպանելու միայն մեկ եղանակ կա՝  բաժանել մասերի և այրել, ինչը կարող են անել միայն այլ վամպիրներ կամ մարդագայլեր։ Մարմնի կտրված մասերը հեշտությամբ ձգում են իրար, հետևաբար շուտ են վերականգնվում։ Մյուս կողմից կտրված կամ պոկված մազերը նորից չեն աճում,  չնայած այն հանգամանքին, որ խնամելու դեպքում դառնում են ավելի հաստ և ավելի գեղեցիկ, քան մարդկային կյանքում։

Երբեմն վերածնվելուց հետո վամպիրը գերբնական ուժեր է ձեռք բերում, ինչպես Էդվարդ Քալենը, ով սկսեց մտքեր կարդալ, Ալիսը, ով տեսնում է ապագան, նրա սիրելին՝ Ջասպերը, ով կարող է զգալ և փոխել ուրիշների տրամադրությունը, և Բելլան, ով պաշտպանված է բոլոր մտավոր ազդեցություններից, ենթակա է կանխատեսման և ներթափանցման միայն իր դստեր Ռենեսմեի կողմից։ Վամպիրը իր բնույթով սիրահարվում է միայն մեկ անգամ,և այդ սերը հավերժ է,այն չի անցնում և նույնիսկ չի թուլանում ոչ մի դեպքում։ Հետևաբար եթե սերը փոխադարձ չէ, կամ կիրքը մեռնում է հոգեկան տրավման մնում է ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես Մարկ Վալտուրիի դեպքում։

Մարդագայլեր

Ստեղծագործ աշխարհում կենդանիների վերածվելու (մասնավորապես գայլերի) ունակություն ունեն Կվիլետ ցեղի որոշ հնդիկներ, որոնք ապրում են Լա-Պուշում. Այս ունակությունը փոխանցվում է գենետիկորեն և ակտիվանում է վամպիրների հանդիպելու ժամանակ։ Փոխակերպումը վերահսկվում է կրողի կողմից, սակայն զայրույթի բռնկման ժամանակ կարող է տեղի ունենալ ակամա։ Հավաքատեղիի բոլոր գայլերը միավորվել են ոհմակի մեջ (սկզբնապես՝ մեկում), որոնցից յուրաքանչյուրը գլխավորում է «Ալֆան»՝ ավագ գայլը (Սեմ Ուլեյը) կամ ցեղի առաջնորդի ներկայացուցիչը (Ջեյքոբ Բլեքը)։ Ոհմակի բոլոր անդամները պետք է ենթարկվեն ալֆային։ Հատկանշական է, որ կենդանական կերպարում մեկ հոտի գայլերը կարող են լսել միմյանց մտքերը։ Սակայն, կան գայլեր, որոնք կախված են լուսնային շրջանից, ինչը համապատասխանում է նրանց մասին դասական պատկերացումներին։

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.