![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Santi_di_Tito_-_Niccolo_Machiavelli%2527s_portrait_headcrop.jpg/640px-Santi_di_Tito_-_Niccolo_Machiavelli%2527s_portrait_headcrop.jpg&w=640&q=50)
Մաքիավելլիզմ
քաղաքական փիլիսոփայություն, երբեմն օգտագործվող որպես անձնավորության գիծ / From Wikipedia, the free encyclopedia
Մաքիավելլիզմ, տերմին է քաղաքագիտության մեջ, որը նշանակում է բռնի ուժի վրա հիմնված քաղաքականություն, բարոյական նորմերի և նման հատկությունների հետ մղում[1]։ Տերմինը առաջացել է իտալական փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի անունից, և կապվում է նրա «Տիրակալը» գրքում սահմանված մտքերի հետ։ Առօրյա օգտագործման ժամանակ համապատասխանում է այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են «խորամանկությունը» և «հավատուրացությունը», ձեռք բերելով փոխաբերական իմաստներ։ Հետագայում այդ կարծրատիպը հետազոտվել է հոգեբանության մեջ, որպես ֆենոմեն, և տերմինը օգտագործվում էր, որպես համապատասխան անհատների բնավորությունների ընդհանրություն, արդեն քաղաքականությունից դուրս։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/Santi_di_Tito_-_Niccolo_Machiavelli%27s_portrait_headcrop.jpg/320px-Santi_di_Tito_-_Niccolo_Machiavelli%27s_portrait_headcrop.jpg)