հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (ապրիլի 16 (29), 1900[1], Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 10, 1978[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Մատենադարանի շենքի հեղինակը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թ.)։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար, 1951 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)։
Մարկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16 (29), 1900[1] |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 10, 1978[3] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1928)[1] |
Պարգևներ | |
Անդամություն | ԽՍՀՄ ճարտարապետների միություն |
Mark Grigorian Վիքիպահեստում |
1920-1922 թվականներին սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[4][5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.