From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Այշեմ (անգլ.՝ Mark Isham սեպտեմբերի 7, 1951[1] կամ սեպտեմբերի 7, 1941[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ և կոմպոզիտոր։ Հայտնի է էլեկտրոնային երաժշտության և ջազային ստեղծագործություններով, ինչպես նաև` որպես ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ Գրեմմի երաժշտական և Էմմի հեռուստատեսային մրցանակների դափնեկիր է։
Մարկ Այշեմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1951[1] (73 տարեկան) կամ սեպտեմբերի 7, 1941[2] (83 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ջազ և ջազ-ֆյուժն[4] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երգերի հեղինակ, փողհար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | Շեփոր[4], flugelhorn?[4], horn?[4], երաժշտական ստեղնաշար[4] և սինթեզատոր[4] |
Լեյբլ | Windham Hill Records? և ECM Records |
Պարգևներ | |
Կայք | isham.com |
Մարկ Այշեմի ծնողներն անմիջական կապ ունեին երաժշտության հետ. մայրը՝ Պատրիսիա Այշեմը (Հեմոնդ), ջութակահար էր, հայրը՝ Հովարդ Ֆուլլեր Այշեմը, երաժշտություն էր դասավանդում։ Մարկը մանկության տարիներին սովորել է նվագել դաշնամուր, շեփոր և ջութակ։
Իր երաժշտական գործունեությունն սկսել է Օքլենդի և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբերում, երբ ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Այդ ժամանակ միացել է տարբեր ռոքի և ջազ խմբերի։ 1970-1972 թվականներին Մարկը միացել է Beefy Red խմբին` նվագելով շեփոր և սոպրանո–սաքսոֆոն։ 1974 թվականից սկսած Այշեմը լուծարված խմբի մյուս անդամներ Ֆիլ Վուդի և Ջեյմս Պրեստոնի հետ միացել է The Sons of Champlin խմբին։ Այդ ժամանակ երկու խմբերն էլ իրենց յուրահատկությամբ առանձնանում էին Սան Ֆրանցիսկոյի պսիխոդելիկ խմբերի ֆոնին։
Երբ Այշեմը 20 տարեկան էր, նա սկսել է հետաքրքրվել էլեկտրոնային երաժշտությամբ և հայտնի է դարձել որպես հիանալի սինթեզահար։ Ի թիվս այլ բաների, Այշեմը հայտնի էր որպես «դասական» շեփորահար, ջազային ոճաբան և մենակատար գործիքավորող։ 1975 թվականին նա և դաշնակահար Արտ Լանդեն ձևավորել են Rubisa Patrol քառյակը, որտեղ Մարկը դրսևորել է իրեն որպես վիրտուոզ շեփորահար` Մայլս Դևիսին հիշեցնող կատարողական ոճով։ 1979-1983 թվականներին Այշեմը համագործակցել է Վան Մորիսոնի հետ, այս ժամանակահատվածում նրանք միասին թողարկել են 4 ալբոմ։ Բացի դրանից, որպես ռոք երաժիշտ և շեփորահար Այշեմը «հրավերով» աշխատել է այնպիսի հռչակավոր կատարողների հետ, ինչպիսիք են Rolling Stones, Beach Boys խմբերը, Ջոնի Միտչելլը, Վիլլի Նելսոնը, Լայլ Լովետը, Զիգի Մառլին, Քրիս Այզեկը և Բրյուս Սպրինգստինը։
1983 թվականին Այշեմը թողարկել է իր առաջին անհատական Vapor Drawings ալբոմը։ Քննադատությունը շատ դրական է արձագանքել Այշեմի` ջազից մինչև էլեկտրոնայի ավանգարդ տարբեր երաժշտական ոճերը մեկ աշխատանքում միավորելու կարողությունը` միևնույն ժամանակ օգտագործելով թե՛ ակուստիկ, թե՛ սինթեզված ձայն։ Այս ալբոմի շնորհիվ Այշեմը հայտնի է դարձել որպես «նյու էյջ» ոճի հիմնադիրներից մեկը։ Նրա հաջորդ` Castalia (1988) և Tibet (1989) ալբոմները հաստատել են Այշեմի հաջողությունները, այդ (ինչպես և շատ հետագա) ալբոմները առաջադրվել են Գրեմմի մրցանակի։ Նա կարողացել է ստանալ այս հեղինակավոր մրցանակը 1990 թվականին «Նյու Էջ ոճի լավագույն ալբոմ» անվանակարգում` իր նոր` Mark Isham ստեղծագործության համար։ XX դարի 90-ական թվականների երկրորդ կեսին Մարկ Այշեմը վերադարձել է ջազին։ Արդյունքում Մայլս Դևիսի երաժշտության նրա մշակումները, որոնք թողարկվել են Miles Remembered: The Silent Way Project անվանումով, լոնդոնյան The Times թերթի կողմից ճանաչվել է որպես 1999 թվականի լավագույն ջազ ալբոմ։
1987-1992 թվականներին Այշեմն աշխատել է Rabbit Ears Storybook Classics շարքի աուդիոգրքերի երաժշտական ձևավորման վրա, որոնք ընդգրկել են մանկական դասական հեքիաթների հիման վրա գրված պատմություններ։ Սկավառակների ստեղծման աշխատանքներին մասնակցել են այնպիսի հայտնի արվեստագետներ, ինչպիսիք են Ուիլյամ Հյորթն ու Գլեն Քլոուզը։
Ֆիլմերի երաժշտության բնագավառում Մարկ Այշեմն առաջին անգամ հայտնվել է 1983 թվականին, երբ թողարկել է իր առաջին անհատական ալբոմն ու ձայնագրել Քերոլ Բելարդի «Մի կանչիր գայլերին» ֆիլմի սաունդթրեքը։ Այնուհետև նա աշխատել է այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Բախում», «Սպիտակ գերի», «Արգելակ», «Բլեյդ», «Նել», «Ռազմական գործիչ», «Մեղուների գաղտնի կյանք», «Վատ լեյտենանտ» և այլն։ «Սյնտեղ, որտեղ հոսում է գետը» ֆիլմի համար գրված երաժշտության համար նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1993), իսկ «EZ Street»–ի հեռուստատեսային շարքի «Սարսափելի գեղեցկություն» դրվագի համար 1996 թվականին ստացել է «Էմմի» մրցանակ։ Այշեմն ըստ հավաքած բյուջեի գտնվում է ԱՄՆ-ում 2000-2009 թվականներին վարձույթի հանված ֆիլմերի կոմոզիտորների` MovieScore ամսագրի կողմից կազմված վարկանիշային ցանկի 25-րդ տեղում[5]։
Ֆիլմերի կոմպոզիտորի գործունեությունից բացի Մարկ Այշեմը պարբերաբար մասնակցել է նաև սաունդթրեքների ձայնագրման աշխատանքներին որպես երաժիշտ։ Ստորև բերված է այն ֆիլմերի ցանկը, որտեղ նա հանդես եկել որպես կոմպոզիտոր[6]։
Ռելիզներ | |||
---|---|---|---|
1983 | Vapor Drawings | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1986 | The Moderns | Virgin | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1986 | Trouble in Mind | Antilles | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1987 | The Steadfast Tin Soldier | Windham Hill Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1987 | We Begin | ECM | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1988 | Castalia | Gold Rush | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1989 | Tibet | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | Emperor & Nightingale | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | Thumbelina | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | Mark Isham | Gold Rush | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | The Emperor's New Clothes | Windham Hill Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1991 | Billy Bathgate | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1991 | Little Man Tate | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1991 | Songs My Children Taught Me | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | The Hitcher | Silva America | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | A River Runs Through It Original Motion Picture Soundtrack | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | Sketch Artist Original Television Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | The Public Eye [Original Motion Picture Soundtrack] | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1993 | Of Mice and Men | Colosseum | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1993 | Fire in the Sky | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Time Cop Original Motion Picture Soundtrack | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Quiz Show | Hollywood Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Mrs. Parker and the Vicious Circle | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Nell | Arista | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1995 | Blue Sun | Columbia | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1995 | Losing Isaiah Original Soundtrack | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1995 | The Net | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1996 | Last Dance Original Soundtrack | Hollywood Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1997 | Kiss the Girls | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | Education of Little Tree | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | Afterglow | Columbia | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | Blade [Score | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | At First Sight Score/Soundtrack | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | October Sky | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | Miles Remembered: The Silent Way Project | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | Body Shots | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2000 | Rules of Engagement Score | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2000 | Men of Honor | Motown | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2001 | Don't Say a Word Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2001 | Life as a House Original Motion Picture Soundtrack | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2003 | The Cooler | Commotion Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2004 | Miracle Original Soundtrack | Hollywood Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2004 | Twisted Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2005 | Racing Stripes | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2005 | Crash | Superb Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | Running Scared Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | The Black Dahlia Original Soundtrack Recording | Silva America | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Next Music from the Motion Picture | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | In the Valley of Elah Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Reservation Road Original Motion Picture Soundtrack | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Bobby Original Motion Picture Score | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Lions for Lambs Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Gracie Original Motion Picture Score | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2008 | The Mist Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2008 | Pride and Glory Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2009 | Crossing Over Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2010 | The Crazies Original Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
Հավաքածուներ| | |||
---|---|---|---|
1987 | Film Music | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | A Windham Hill Retrospective | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | Pure Mark Isham | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | Eight Below Soundtrack | EMI/Disney | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Best of Mark Isham | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
Պարգևների և առաջադրումների ժամանակագրություն[7] | ||||
---|---|---|---|---|
Տարի | Արդյունք | Իրադարձություն | Անվանակարգ | Առաջադրված ստեղծագործություն |
1988 | պարգև | Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ | Ֆիլմի լավագույն երաժշտություն | Մոդեռնիստներ |
առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | նյու էյջ ոճի լավագույն կատարում | Castalia | |
առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ երեխաների համար | The Emperor and the Nightingale | |
1989 | առաջադրում | «Գրեմի» մրցանակ | Նյու էյջ լավագույն կատարում | Tibet |
առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ երեխաների համար | Thumbelina | |
1990 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն նյու էյջ ալբոմ | Mark Isham (ալբոմ)|Mark Isham |
1992 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ երեխաների համար | Children for The Emporer's New Clothes |
առաջադրում | «Մուվիլայն» ամսագրի կինոերաժշտական մեծ մրցանակ | |||
1993 | առաջադրում | Օսկար | «Օսկար»` ֆիլմի լավագույն երաժշտության համար | Այնտեղ, որտեղ հոսում է գետը |
1994 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Կինոյի կամ հեռուստատեսության համար գրված լավագույն գործիքային կոմպոզիցիա | Այնտեղ, որտեղ հոսում է գետը |
առաջադրում | «Սատուրն» կինոմրցանակ | Ֆիլմի լավավույն երաժշտություն | Երկնային կրակ | |
1995 | առաջադրում | «Էմմի» մրցանակ | Անհատական լավագույն ներդրում երաժշտական թեմատիկայի մեջ՝ լուսագրերի համար | Չիկագոյի հուսը |
առաջադրում | Մրցանակ «Ոսկե գլոբուս» | Լավագույն երգը ֆիլմում | Նելլ | |
1996 | առաջադրում | «Էմմի» մրցանակ | Անհատական լավագույն ներդրում երաժշտական թեմատիկայի մեջ՝ լուսագրերի համար | Չիկագոյի հույսը |
1997 | առաջադրում | «Էմմի» մրցանակ | Լավագույն երաժշտական թեմատիկա՝ լուսագրերի համար | EZ Streets (դրվագ «A Terrible Beauty») |
1998 | առաջադրում | «Էմիի» մրցանակ | Լավագույն երաժշտական թեմատիկա՝ լուսագրերի համար | |
1999 | առաջադրում | Կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան համայքնի մրցանակ՝ կինոյի և հեռուստատեսության երաժշտության համար | Ամենաշահութաբեր ֆիլմեր | Բլեյդ (ֆիլմ)| |
2000 | առաջադրում | Կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան համայքնի մրցանակ՝ կինոյի և հեռուստատեսության երաժշտության համար | Լավագույն հեռուստասերիալներ | Ընտանեկան օրենք |
2002 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ, որ դարձել է ֆիլմի, հեռուստատեսության կամ այլ պատկերավոր ներկայացման սաունդթրեք | Ռազմական սուզորդ |
2005 | առաջադրում | Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտ | Բախում (ֆիլմ) | |
2006 | առաջադրում | Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների համայնքի մրցանակ, կինոյի և հեռուստատեսուտյան համար գրված երաժշտության համար | Հենրի Մանչինի մրցանակ` կինո և հեռուստաերաժշտության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար | |
առաջադրում | Vision Award | Վիզուալ ստեղծագործությունների լավագույն կոմպոզիտոր | Բախում | |
2007 | առաջադրում | Հոլիվուդյան կինոփառատոնի մրցանակ | Կոմպոզիտորի տարիները | |
առաջադրում | Կինոերաժշտական քննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակ | Լավագույն երգ դրամատիկ ֆիլմում | Սև խոլորձ(ֆիլմ, 2006)| | |
առաջադրում | Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների համայնքի մրցանակ , կինոյի և հեռուստատեսուտյան համար գրված երաժշտության համար | Ամենաշահութաբեր ֆիլմ | Սպիտակ գերի| | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.