From Wikipedia, the free encyclopedia
Մայլս Դյուի Դևիս (Դեյվիս, անգլ.՝ Miles Dewey Davis III, մայիսի 26, 1926[1][2][3][…], Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 28, 1991[5][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][11]), ամերիկյան ջազային շեփորահար և խմբի ղեկավար, որը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երաժշտության զարգացման վրա։ Դևիսը նվագում էր ջազային բազմաթիվ ուղղություններով, ինչպիսին են մոդալ ջազը (modal jazz), քուլ ջազը (cool jazz) և ջազ-ֆյուժնը (fusion):
Մայլս Դևիս | |
---|---|
Մայլս Դևիսը 1955 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Miles Davis |
Ի ծնե անուն | Մայլս Դյուի Դևիս |
Նաև հայտնի է որպես | Cleo Henry |
Ծնվել է | մայիսի 26, 1926[1][2][3][…] Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1991[5][2][3][…] (65 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Վուդլոն[7] |
Ժանրեր | ջազ, բիբոփ, քուլ ջազ, Հարդ-բոպ, modal jazz? և ջազ-ֆյուժն |
Մասնագիտություն | շեփորահար |
Գործիքներ | Շեփոր[8][9], սինթեզատոր[9], երգեհոն[9] և flugelhorn? |
Գործունեություն | 1944–1975 1980–1991 |
Լեյբլ | Dial Records (1946) |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և East St. Louis Lincoln High School? |
Անդամակցություն | The Miles Davis Sextet?, Miles Davis Quintet?, The Miles Davis Quartet? և Miles Davis All Stars? |
Ամուսին | Սիսելի Թայսոն, Betty Davis? և Frances Taylor Davis? |
Պարգևներ | |
Կայք | milesdavis.com |
Հայտնի գործիքներ | |
Miles Davis Վիքիպահեստում |
Սկսել է շեփոր նվագել 13 տարեկանից։ Ցանկանում էր դառնալ ակադեմիական կատարող, սակայն բավականին արագ հայտնի է դարձել որպես ջազմեն։ 1945 թվականին սովորելով Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոցում, հաճախել է 52-րդ փողոցի ջեմ-սեյշնսը։ Նույն թվականին մտել է Չարլի Պարկերի կվինտետը` ձայնագրելով «Now’s The Time» և «Billie’s Bounce» ստեղծագործությունները։
1945 թվականի վերջում Դևիսը տեղափոխվում է Սենտ Լուիս, որպեսզի միանա Բենի Քարտերի նվագախմբին, սակայն աշխատանքը նրան դուր չի գալիս, այդ պատճառով մի քանի ամիս անց նա վերադառնում է Նյու Յորք և կրկին նվագում Պարկերի հետ։
1948 թվականին ստեղծել է նոնետ, որը ջազի պատմության մեջ մտել է որպես CAPITOL BAND: Նոնետի կազմն այդ ժամանակի համար բավականին յուրօրինակ էր` շեփոր, տրոմբոն, վալտորնա, ալտ և բարիտոն սաքսոֆոն, դաշնամուր, կոնտրաբաս, հարվածային գործիքներ։ «Քուլ» տերմինն առաջին անգամ հայտնվել է Դևիսի The Birth Of The Cool (1949) սկավառակի վրա։
1960-ական թվականներին Դևիսը հավաքել է նոր կվինտետ, որտեղ հրավիրել է երիտասարդ երաժիշտներին։ Նրանք հաջողությամբ շրջագայում էին Եվրոպայում և թողարկում ալբոմներ, որոնք համարվում են ակուստիկ ջազի զարգացման գագաթնակետ` Davis In Europe (1963), Seven Steps To Heaven (1963), My Funny Valentine (1965), E.S.P.(1965), Miles Smiles (1967) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.