![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Valais_Cup_2013_-_OM-FC_Porto_13-07-2013_-_Marion_Bartoli.jpg/640px-Valais_Cup_2013_-_OM-FC_Porto_13-07-2013_-_Marion_Bartoli.jpg&w=640&q=50)
Մարիոն Բարտոլի
From Wikipedia, the free encyclopedia
Մարիոն Բարտոլի (ֆր.՝ Marion Bartoli, [maʁjɔ baʁtɔli], հոկտեմբերի 2, 1984(1984-10-02)[1], Լը Պյուի ան Վելե), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2013 թվականին հաղթանակ է տանում Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում և եղել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից։ Նա նաև հաղթել է WTA մենախաղի 8 և զուգախաղի 3 մրցաշարերում[3]։ Պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին նա հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 14-ին։
Մարիոն Բարտոլի ֆր.՝ Marion Bartoli | |
---|---|
![]() | |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Ժնև |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 2, 1984(1984-10-02)[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Լը Պյուի ան Վելե |
Հասակ | 170 սանտիմետր սմ |
Քաշ | 43 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 2000 թվականի փետրվար |
Կարիերայի ավարտ | 2013 թվականի օգոստոսի 14[2] |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Ուոլտեր Բարտոլի Ամելի Մորեսմո |
Պարգևավճար, USD | 11 055 114 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 490–299[1] |
Տիտղոսներ | 8 WTA, 6 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 7 (2012 թվականի հունվարի 30) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2009) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2011) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (2013) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (2012) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 117–82 |
Տիտղոսներ | 3 WTA, 1 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 15 (2004 թվականի հուլիսի 5) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 3-րդ շրջան (2004, 2005) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (2005, 2006) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2004) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (2003) |
marionbartoli.com | |
Ավարտել է կարիերան |
Բարտլին իր կարիերայի ընթացքում հաղթել է աշխարհի թիվ մեկ ռակետ համարվող երեք թենիսիստուհիների՝ Ժյուստին Էնենին 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում, Ելենա Յանկովիչին 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում և Վիկտորիա Ազարենկաին 2012 թվականի Sony Ericsson Open մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Նա նաև իր հաշվին հաղթանակներ ունի գրանցած աշխարհի այլ թոփ-թենիսիստուհիների նկատմամբ՝ Վենուս Ուիլյամս, Սերենա Ուիլյամս, Անա Իվանովիչ, Լինդսեյ Դևենպորտ, Արանչա Սանչես-Վիկարիո, Դինարա Սաֆինա, Կարոլին Վոզնյացկի, Պետրա Կվիտովա, Սամանտա Ստոսուր և Կիմ Կլեյստերս։
2012 թվականի հունվարի 30-ին նա հասնում է կարիերայում իր բարձրագույն վարկանիշային արդյունքին՝ 7-րդ հորիզոնական։ Նա այդ ցուցանիշին վերադառնում է 2013 թվականի հուլիսի 8-ին, այն բանից հետո, երբ հաղթում է Ուիմբլդոնի մրցաշարում։ Բարտոլին, նվազագույնը, հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարերից յուրաքանչյուրի քառորդ եզրափակիչ։ Ուիմբլդոնում նրա հաղթանակը նրան դարձնում է վեցերորդ թենիսիստուհին Բաց դարաշրջանում, ով մրցաշարում հաղթում է առանց գոնե մեկ սեթ պարտվելու[4]։ Նա նաև հանդիսանում է միակ թենիսիստուհին, ով միևնույն տարում՝ 2011 թվականին, խաղացել է միաժամանակ երկու ամփոփիչ մրցաշարերի եզրափակիչներում՝ WTA Տուրի եզրափակիչում (WTA Tour Championships) և WTA մրցաշարերի եզրափակիչում (WTA Tournament of Champions)[5]։