![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Amelie_Mauresmo_at_the_Aegon_Championships_2014.jpg/640px-Amelie_Mauresmo_at_the_Aegon_Championships_2014.jpg&w=640&q=50)
Ամելի Մորեսմո
From Wikipedia, the free encyclopedia
Ամելի Սիմոն Մորեսմո (ֆր.՝ Amélie Simone Mauresmo, [ameli simɔn moʁɛsmo], հուլիսի 5, 1979(1979-07-05)[1][2][3][…], Սեն-Ժերմեն-ան-Լե[1]), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիտուհի և աշխարհի թիվ մեկ ռակետ։ Մորեսմոն հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի երկու մրցաշարերում՝ Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն, ինչպես նաև արծաթե մեդալ է նվաճել 2004 թվականի Օլիմպիական խաղերում։
Ամելի Մորեսմո ֆր.՝ Amélie Mauresmo | |
---|---|
![]() | |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ![]() |
Բնակվելու վայր | Ժնև |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1979(1979-07-05)[1][2][3][…] (45 տարեկան) |
Ծննդավայր | Սեն-Ժերմեն-ան-Լե[1] |
Հասակ | 175 սմ |
Քաշ | 69 կգ |
Կարիերայի սկիզբ | 1993 թվական |
Կարիերայի ավարտ | 2009 թվական դեկտեմբերի 3 |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Լոիկ Կուրտուա (2002-2008) Ուգո Լեկոկ (2008-2009) |
Պարգևավճար, USD | 15 022 476 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 545–227[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (2004 թվականի սեպտեմբերի 13) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (2006) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (2003, 2004) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (2006) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (2002, 2006) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 92–62[4] |
Ամենաբարձր վարկանիշ | 29 (2006 թվականի հունիսի 26) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (1999) |
Ֆրանսիա | 2-րդ շրջան (1997, 1998) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2005) |
ԱՄՆ | 3-րդ շրջան (1999) |
Ավարտել է կարիերան |
Մորեսմոն վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականին հասել է 2004 թվականի սեպտեմբերի 13-ին և պահպանել է այն հինգ շաբաթ շարունակ։ Մորեսմոն պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է 2009 թվականի դեկտեմբերի 3-ին, թենիսին նվիրելով իր կյանքի տասնհինգ տարին։ Նա Ուիմբլդոն վերադարձել է 2010 թվականին, որպես խոտածածկի ֆրանսիացի մասնագետ և 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի զուգախաղի հաղթող Միխաել Լյոդրայի մարզիչ։ Նա նաև օգնել է Մարիոն Բարտոլիին 2013 թվականին Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակ տանելու ժամանակ։ Մորեսմոն մարզել է Էնդի Մարրեյին 2014 թվականի հունիսից մինչև 2016 թվականի մայիսը։