From Wikipedia, the free encyclopedia
Մարիել դը Սառնեզ (ֆր.՝ Marielle Lebel de Sarnez, մարտի 27, 1951[1][2], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[3] - հունվարի 13, 2021[2][3][4], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Եվրամիության և արտաքին գործերի նախարարին կից եվրոպական գործերի պատասխանատու նախարար (2017)։
Մարիել դը Սառնեզ ֆր.՝ Marielle de Sarnez | |
Կուսակցություն՝ | Ֆրանսիական ժողովրդավարության միություն, Ժողովրդավարական շարժում և Հանրապետական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 27, 1951[1][2] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[3] |
Վախճանի օր | հունվարի 13, 2021[2][3][4] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Թաղված | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Marielle Lebel de Sarnez[3] |
Հայր | Olivier de Sarnez? |
Ամուսին | Ֆիլիպ Օգե |
Զավակներ | Ջաստին Օժե |
Կայք՝ | lalettredemarielledesarnez.eu |
Ավարտելով բակալավրիատը, դարձել է Միշել Պոնիտովսկիի անկախ հանրապետականների շարժման քարտուղար։
1978 թվականին քաղաքական կարիերա է սկսել Ֆրանսիայի ժողովրդավարության միություն՝ աջակցելով Վալերի Ժիսկար դ'Էստենի նախագահական քարոզարշավին, ավելի ուշ աշխատել է ազգային կրթության նախարար Ֆրանսուա Բայրուի աշխատակազմում, իսկ 1993-1997 թվականներին գլխավորել է այն[6]։
1999 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարան, հետևողականորեն վերընտրվել է 2004, 2009 և 2014 թվականներին։
2001 թվականին ընտրվել է Փարիզի խորհրդի պատգամավոր 14-րդ ընտրատարածքից` Միություն ի պաշտպանություն Հանրապետության և Ֆրանսիայի ժողովրդավարության միության ցուցակով։ 2006 թվականին դարձել է Ֆրանսիայի ժողովրդավարության միության Փարիզի բաժանմունքի նախագահ։ 2007 թվականին պարտվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունները, 2008 թվականին վերընտրվել է մայրաքաղաքային խորհրդում Ժողովրդավարական շարժման ցուցակով և գլխավորել Փարիզի բաժանմունքը, սակայն 2010 թվականին վաղաժամկետ հանձնել է մունիցիպալ պատգամավորական պաշտոնը` որոշելով ամբողջությամբ նվիրվել եվրապատգամավորի գործունեությանը[7]։
Եղել է Ֆրանսիայի ժողովրդավարության միության նախագահ`է Ֆրանսուա Բայրունի տեղակալ, 2004 թվականին մասնակցել է Եվրոպական ժողովրդավարական կուսակցության ստեղծմանը։
2007 թվականին գլխավորել է Ֆրանսուա Բայրուի նախագահական արշավը։
2014 թվականին Փարիզի մունիցիպալ ընտրությունների ընթացքում աջակցել է Նատալի Կոսցյուշկո-Մորիզեին սոցիալիստ Անն Իդալգոյի հաղթանակը կանխելու անհաջող ձգտման մեջ[8]։
2014 թվականին կրկին ընտրվել է Փարիզի խորհրդի պատգամավոր, այժմ` 6-րդ ընտրատարածքից[9]։
2017 թվականի մայիսի 17-ին նշանակվել է Ֆիլիպի կառավարությունում եվրամիության և արտաքին գործերի նախարարին կից եվրոպական գործերի նախարարի պատասխանատու[10]։
2017 թվականի մարտի 22-ին Փարիզի դատախազությունը Մարիել դե Սարնեզի նկատմամբ հետաքննություն էր սկսել խորհրդարանական օգնականի ենթադրյալ կեղծ վարձույթի կապակցությամբ պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով[11]։
2017 թվականի հունիսի 18-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, նա ընտրվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր` Փարիզի 11-րդ շրջանից, ստանալով ձայների 63,51%-ը, իր հանրապետական մրցակից Ֆրենսիս Սպիների 36,49%-ի դիմաց[12]։
2017 թվականի հունիսի 21-ին ժողովրդավարական շարժման առաջնորդ Ֆրանսուա Բայրուն և Մարիել դե Սարնեզը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել են Էդուարդ Ֆիլիպի` ընտրությունների արդյունքում ձևավորվող երկրորդ կառավարության մասնակցությունից հրաժարվելու մասին[13]։
Ամուսնալուծված է Դովիլի քաղաքապետ Ֆիլիպ Օժյեից, երկու երեխաների մայր է։ Որդին` Օգոստոս Օժեն ըդգրկվել է «Առաջ, Հանրապետություն» կուսակցության ցուցակում` ըստ արտասահմանյան իններորդ ընտրատարածքի, և իր Թվիթթերի միջոցով տեղեկացրել է, որ դա սխալ է[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.