Մարիա Թեքցի
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Թեքցի կամ Նորին վսեմություն Վիկտորյա Մարիա Ավգուստա Լուիզա Օլգա Պաուլինա Կլոդինա Ագնեսա Թեքցի (անգլ.՝ Maria von Teck կամ Her Serene Highness Princess Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck, մայիսի 26, 1867(1867-05-26)[1][2][3][…], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 24, 1953(1953-03-24)[1][2][3][…], Մալբորո հաուս), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, Հնդկաստանի կայսր Ջորջ V-ի կինը, Էդուարդ VIII-ի և Ջորջ VI-ի մայրը և Եղիսաբեթ II թագուհու տատիկը։
Մարիա Թեքցի անգլ.՝ Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck | |
Մասնագիտություն՝ | ազնվական և թագավորական կոնսորտ |
---|---|
Ծննդյան օր | մայիսի 26, 1867(1867-05-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | մարտի 24, 1953(1953-03-24)[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մալբորո հաուս |
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ |
Դինաստիա | Duke of Teck? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Princess Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck |
Հայր | Francis, Duke of Teck? |
Մայր | Princess Mary Adelaide of Cambridge? |
Ամուսին | Գեորգ V[4] |
Զավակներ | Էդուարդ VIII[4], Ջորջ VI[4], Mary, Princess Royal and Countess of Harewood?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնունդով եղել է Վյուրթեմբերգի թագավորական տան մորգանատիկ ճյուղից։ Ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում՝ թագուհի Վիկտորյայի արքունիքում։ 1893 թվականին ամուսնացել է Ուելսի արքայազն Էդուարդի 2-րդ որդու՝ Յորքի դուքս արքայազն Ջորջի հետ, որը գահի ժառանգորդն էր դարձել ավագ եղբոր մահից հետո (որի հարսնացուն էր Մարիան)։
Մինչև 1910 թվականին ամուսնու գահ բարձրանալը եղել է Ուելսի արքայադուստր և Կոռնուոլի դքսուհի։ Դառնալով թագուհի՝ աջակցել է ամուսնուն Առաջին համաշխարհային պատերազմում և պատերազմից հետո տիրող քաղաքական անկայունության շրջանում։ 1936 թվականին այրիացել է: Գահ է բարձրացել որդին՝ թագավոր Էդուարդ VIII-ը: Սակայն մայր-թագուհին մեծապես վշտացել է, երբ որդին նույն թվականին հրաժարվել է գահից հանուն ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնության։ Դրանից հետո Մարիան աջակցել է իր երկրորդ որդուն՝ Ջորջ VI թագավորին ընդհուպ մինչև նրա մահը՝ 1952 թվականին։ Մահացել է իր թոռնուհու՝ Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու հաջորդ տարում։