From Wikipedia, the free encyclopedia
Ուելսի արքայազն կամ Վալիի արքայազն (անգլ.՝ Prince of Wales, վալլիերեն՝ Tywysog Cymru), 12-րդ դարի սկզբներին Ուելսում ծնված իշխանական տիտղոս, հետագայում անգլիական գահի արու ժառանգին տրվող տիտղոս, 1707 թվականից Անգլիայի և Շոտլանդիայի իրավաբանական միավորումից հետո (1282) Մեծ Բրիտանիայի գահի թագաժառանգին տրվող տիտղոս։ Տիտղոսի կրումը չի ենթադրում գահի իրավահաջորդում։ Որպես կանոն, թագաժառանգորդուհուն չի տրվում Ուելսի արքայադուստր տիտղոսը. այն օգտագործում է միայն արքայազնի կնոջ նկատմամբ։ Այս ավանդույթից բացառություն է 1525 թվականին Հենրի VIII Թյուդորի կողմից Ուելսի արքայադուստր տիտղոսի շնորհումը իր դստերը՝ Անգլիայի ապագա թագուհի Մարիա I Անգլիացուն։ Արքայազն տիտղոսի հետ շնորհվում է Չեսթերի դուքս տիտղոսը։ Ուելսի արքայազն տիտղոսը թագաժառանգին տրվում է որպես պատիվ և արժանիք։ Գահ բարձրանալուց հետո արքայազն տիտղոսը սղվում է։
Ներկայիս Ուելսի արքայազնը Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)-ի ավագ որդի Ուիլյամն է։ Ստանձնել է պաշտոնը` 9 սեպտեմբեր 2022, իր տատի Եղիսաբեթ IIի մահվանից հետո[2]։
Տիտղոսը հայտնի է վաղ միջնադարից։ Մինչև XIII դարի վերջը տիտղոսը կրել են Անգլիայի արևմուտքում գտնվող Ուելսի իշխանապետության տիրակալները։ Անգլիայից անկախ Ուելսի տիրակալներից (Ուելսի արքայազն) վերջինը եղել է Լլիվելին ապ Գրիֆիդը, որը սպանվել է 1282 թվականին մարտի դաշտում։ XIII դարի վերջում Անգլիայի թագավոր Էդուարդ I -ի կողմից Ուելսի գրավումից հետո Ուելսը կորցրել է իր անկախությունը և Ուելսի արքայազն տիտղոսը անցել է անգլիական թագին ու սկսել է պատկանել նրա թագաժառանգին։
Ըստ ավանդության, Էդուարդ I-ը դիմել է խորամանկության, որ հասնի Ուելսում Անգլիայի թագի գերիշխանության։ Այդ երկրամասում լուրջ ռազմական հաջողությունների հասնելով՝ նա հավաքել է Վալլիի իշխաններին և նրանց առաջարկել է ճանաչել վասալային կախվածությունը Անգլիայից։ Նրանք գլխավոր պայման են դրել՝ պահանջելով, որ Ուելսի արքայազնը լինի ծնունդով տեղաբնիկ և անգլերեն ոչ մի բառ չիմանա։ Էդուարդն անմիջապես հանդիսավոր երդում է տվել, որ կպահպանի այդ պայմանը։ Իշխանները վասալային կախվածության պայմանագիրը ստորագրել են, որից հետո Էդուարդը վահանի վրա ներկայացրել է իր որդուն (ապագա թագավոր Էդուարդ II-ին), որը ծնվել էր նախօրեին Վալլիի Կարնարվոն ամրոցում և բացականչել է.
Ահա ձեզ Ուելսի արքայազն, ծնունդով ձեր երկրից և նա ոչ մի բառ չգիտի անգլերեն։ |
Այս լեգենդը հայտնի է 16-րդ դարից։ Իսկ իրականում Էդուարդ I-ի ժամանակաշրջանում Անգլիայի ազնվականությունը նորմանդական էր և խոսում էր հին ֆրանսերենով։ Բայց Էդուարդ II-ը իսկապես ծնվել է Կարնարվոնում, երբ իր հայրը գտնվում էր Ուելսում։
Ուելսի արքայազն տիտղոսը ինքնաբերաբար շնորհվող կամ ժառանգվող տիտղոս չէ։ Այն ամեն անգամ շնորհում է միապետը, սովորաբար ժառանգի կարգավիճակ ստանալուց մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ անց։ Ավագ որդիների մի շարք ժառանգներ այդպես էլ չեն ստացել Ուելսի արքայազնի տիտղոս, մասնավորապես, ապագա Հենրի VI-ը (նրա հայրը Հենրի V-ը մահացավ որդու ծնվելուց անմիջապես հետո, և նա միանգամից գահ բարձրացավ), Հենրի VIII-ի երկու ավագ որդիները, որոնք մանուկ հասակում մահացել են։ Բոլոր այս արքայազնները կրել եմ միայն Կորնուոլի դուքս տիտղոսը։
Ուելսի արքայազնն անցնում է նաև ֆորմալ ինվեստիտուրա, որի ընթացքում միապետը նրա գլխին Ուելսի արքայազնի թագ է դնում։ Արքայազնի անչափահասության դեպքում ինվեստիտուրան կարող է տեղի ունենալ տիտղոսի շնորհումից մի քանի տարի անց։ 1911 թվականից ինվեստիտուրան կատարվում է Ուելսի Կարնարվոնի ամրոցում, որտեղ ծնվել է Էդուարդ II-ը։ Ուելսում արարողության անցկացման նախաձեռնողը եղել է վալլիացի Դեյվիդ Լլոյդ Ջորջը։
Սովորաբար Ուելսի արքայազն է դառնում միապետի ավագ որդին, սակայն այս տիտղոսը երկու անգամ շնորհվել է թագավորների թոռներին (ապագա Ռիչարդ II և Ջորջ III) նրանց հայրերի մահից հետո։ Երկու անգամ Ուելսի արքայազնի մահից հետո (Արթուրը 1502 թվականին և Հենրին 1612 թվականին) այդ կոչումը փոխանցվել է նրանց կրտսեր եղբայրներին, որոնք հետո գահ բարձրացան որպես Հենրի VIII Թյուդոր և Կարլ I:
Մեծ Բրիտանիայում այդ տիտղոսը այժմ կրում է արքայազն Չարլզը (Կարլ)՝ թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդին, որը հանդիսանում է Ուելսի 21-րդ արքայազնը։ Գահի ժառանգորդ է դարձել 1952 թվականի փետրվարին՝ պապի մահից հետո, սակայն Ուելսի արքայազն տիտղոսը ստացել է միայն 1958 թվականին, իսկ ինվեստիտուրան անցել է 1969 թվականին, երբ լրացավ նրա 20 տարին։
Ուելսի արքայազն տիտղոսի հետ միասին որպես կանոն շնորհվում է Չեսթերի դուքս երկրորդական տիտղոսը։ Բացի այդ, միապետի ավագ որդին ինքնաբերաբար (միապետի ընտանիքում լույս աշխարհ գալու պահից կամ մոր կամ հոր գահ բարձրանալուց) ստանում է Կորնուոլի դուքս անգլիական տիտղոսը, իսկ 1603 թվականին անգլո-շոտլանդական անձնական ունիայից հետո նաև Ռոթսեյի դուքս շոտլանդական տիտղոս մի շարք այլ երկրորդական տիտղոսների հետ միասին։
Պատկեր | Անուն | Ում ժառանգորդն է եղել | Ծննդյան ամսաթիվ | Տիտղոսի շնորհում | Տիտղոսի վերջ | Մահվան ամսաթիվ | Այլ տիտղոսներ | Ուելսի արքայադուստր (կինը) |
---|---|---|---|---|---|---|---|---|
Դավիթ ապ Լլիվելին | Լլիվելին Մեծի որդի |
մոտ 1215 | 1240 ապրիլի 11, առաջին հիշատակումը փաստաթղթերում 1244 |
1246 փետրվարի 25 |
— | Իզաբելլա դե Բրաոզ | ||
Լլիվելին ապ Գրիֆիդ | — Գրիֆիդ ապ Լլիվելին II-ի |
մոտ 1223 | 1267 սեպտեմբերի 29 |
1282 դեկտեմբերի 11 զոհվել է ճակատամարտում |
արքայազն Գվինեդա | Էլեոնոր դե Մոնֆոր | ||
Դավիթ ապ Գրիֆիդ | Լլիվելին ապ Գրիֆիդի եղբայր |
մոտ 1238 | 1282 դեկտեմբերի 11 |
1283 հոկտեմբերի 3 մահապատժի է ենթարկվել Շրուսբերիում |
լորդ Սնոուդոն | Էլիզաբեթ Ֆերես |
Պատկեր | Անուն | Նախորդը | Ծննդյան օր | Թագաժառանգի հռչակում | Տիտղոսի հանձնում | Տիտղոսի վերջ | Մահվան տարեթիվ | Այլ տիտղոսներ | Ուելսի արքայադուստր (կինը) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էդուարդ Կարնարվոնցի հետագայում Էդուարդ II թագավոր |
Էդուարդ I | 1284 ապրիլի 25 |
1284 օգոստոսի 19 |
1301 փետրվարի 7 |
1307 հուլիսի 7 թագավոր է դարձել |
1327 սեպտեմբերի 21 |
Պոնտյեի կոմս, Չեսթերի կոմս |
— | |
Էդուարդ Սև արքայազն | Էդուարդ III | 1330 հունիսի 15 |
1343 մայիսի 12[3] |
1376 հունիսի 8 |
Չեսթերի կոմս, Կորնուոլի դուքս |
Ջոանա Քենթի դքսուհի | |||
Ռիչարդ Պլանտագենետ, հետագայում Ռիչարդ II թագավոր |
1367 հունվարի 6 |
1376 հունիսի 8 |
1376 նոյեմբերի 20[3] |
1377 հունիսի 22 թագավոր է դարձել |
1400 փետրվարի 14 |
Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս |
— | ||
Հենրի Մոնմուտ, հետագայում Հենրի V թագավոր |
Հենրի IV | 1387 սեպտեմբերի 16 |
1399 սեպտեմբերի 30 |
1399 հոկտեմբերի 15[3] |
1413 մարտի 21 թագավոր է դարձել |
1422 օգոստոսի 31 |
Լանկաստերի դուքս, Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս |
— | |
Էդուարդ Վեստմիստերցի | Հենրի VI | 1453 հոկտեմբերի 13 |
1454 մարտի 15[3] |
1471 ապրիլի 11 հորը տապալելով |
1471 մայիսի 4 |
Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս |
Աննա Նեվիլ | ||
Էդուարդ Յորք, հետագայում Էդուարդ V թագավոր |
Էդուարդ IV | 1470 նոյեմբերի 4 |
1471 ապրիլի 11 |
1471 հունիսի 26[3] |
1483 ապրիլի 9 թագավոր է դարձել |
1483? | Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս |
— | |
Էդուարդ Պլանտագենետ | Ռիչարդ III | մոտ 1473 | 1483 | 1483 օգոստոսի 24[3] |
9 апреля 1484 ապրիլի 9 |
Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս, Սոլսբերիի կոմս |
— | ||
Արթուր Թյուդոր | Հենրի VII | 1486 սեպտեմբերի 20 |
1489 նոյեմբերի 29 |
1502 ապրիլի 2 |
Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս |
Եկատերինա Արագոնացի | |||
Հենրի Թյուդոր, հետագայում Հենրի VIII թագավոր |
1491 հունիսի 28 |
1502 ապրիլի 2 |
1504 փետրվարի 18[3] |
1509 ապրիլի 22 թագավոր է դարձել |
1547 հունվարի 28 |
Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս, Յորքի դուքս |
— | ||
Էդուարդ Թյուդոր հետագայում Էդուարդ VI թագավոր |
Հենրի VIII | 1537 հոկտեմբերի 12 |
1537 | 1547 հունվարի 28 թագավոր է դարձել |
1553 հուլիսի 6 |
Կորնուոլի դուքս, Չեսթերի կոմս |
— | ||
Հենրի Ստյուարտ | Յակով I | 1594 փետրվարի 19 |
1603 մարտի 24 |
1610 հունիսի 4[3] |
1612 նոյեմբերի 6 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս և այլն |
— | ||
Չարլզ Ստյուարտ հետագայում Չարլզ I թագավոր |
1600 նոյեմբերի 19 |
1612 նոյեմբեր 6 |
1616 նոյեմբերի 4[3] |
1625 մարտի 27 թագավոր է դարձել |
1649 հունվարի 30 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Յորքի դուքս, Օլբանի դուքս, Օրմոնդի մարքիզ, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, Ռոսսի կոմս և այլն |
— | ||
Չարլզ Ստյուարտ, հետագայում Չարլզ II թագավոր |
Չարլզ I | 1630 մայիսի 29 |
հայտարարվել է 1638-1641[3] |
1649 հունվարի 30 տիտղոսը լուծարվել է (թագավոր է դարձել 1660) |
1685 փետրվարի 6 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, Ռենֆրյուի բարոն և այլն |
— | ||
Ջորջ Ավգուստ, հետագայում Ջորջ II թագավոր |
Ջորջ I | 1683 նոյեմբերի 10 |
1714 օգոստոսի 1 |
1714 սեպտեմբերի 27 |
1727 հունիսի 11 թագավոր է դարձել |
1760 հոկտեմբերի 25 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Քեմբրիջի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
Կարոլինա Բրանդենբուրգ-Անսբախցի | |
Լուիս Ֆրեդերիկ | Ջորջ II | 1707 փետրվարի 1 |
1707 հունիսի 11 |
1729 հունվարի 8[3] |
1751 մարտի 31 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Էդինբուրգի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
Ավգուստա Սաքսեն Գոթեցի | ||
Ջորջ Վիլհելմ Ֆրեդերիկ հետագայում Ջորջ III թագավոր |
1738 հունիսի 4 |
1751 մարտի 31 |
1751 ապրիլի 20 |
1760 հոկտեմբերի 25 թագավոր է դարձել |
1820 հունվարի 29 |
Էդինբուրգի դուքս, Չեսթերի կոմս և այլն |
— | ||
Ջորջ Ավգուստ Ֆրեդերիկ հետագայում Գեորգ IV թագավոր |
Ջորջ III | 1762 օգոստոսի 12 |
1762 օգոստոսի 19[3] |
1820 հունվարի 29 թագավոր է դարձել |
1830 հունիսի 26 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
Կարոլինա Բրաունգշվեյգցի | ||
Ալբերտ Էդուարդ, հետագայում Էդուարդ VII թագավոր |
Վիկտորիա | 1841 նոյեմբերի 9 |
1841 դեկտեմբերի 8 |
1901 հունվարի 22 թագավոր է դարձել |
1910 մայիսի 6 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
Ալեքսանդրա Դանիացի | ||
Ջորջ հետագայում Ջորջ V թագավոր |
Էդուարդ VII | 1865 հունիսի 3 |
1901 հունվարի 22 |
1901 նոյեմբերի 9 |
1910 մայիսի 6 стал королём |
1936 հունվարի 20 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Յորքի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
Մարիա Թեքսացի | |
Էդուարդ, հետագայում Էդուարդ VIII թագավոր, որից հետո Վինձորի դուքս |
Ջորջ V | 1894 հունիսի 23 |
1910 մայիսի 6 |
1910 հունիսի 23 |
1936 հունվարի 20 թագավոր է դարձել |
1972 մայիսի 28 |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
— | |
Արքայազն Չարլզ, "հետագայում" Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր) |
Եղիսաբեթ II | 1948 նոյեմբերի 14 |
1952 փետրվարի 6 |
1958 հուլիսի 26 |
2022 սեպտեմբերի 8 "թագավոր է դարձել" |
Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
1. Դիանա Սպենսեր 2. Կամիլա Շանդ (չի օգտագործում Ուելսի արքայադուստր տիտղոսը) |
— | |
Արքայազն Ուիլյամ | Չարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր) | 1982 հունիսի 21 |
2022 սեպտեմբեր 8 |
2022 սեպտեմբեր 10 |
colspan="2" | - | Կորնուոլի դուքս, Ռոթսեի դուքս, Չեսթերի կոմս, Կարիկի կոմս, և այլն |
Կեյթ Միդելթոն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.