From Wikipedia, the free encyclopedia
Գեորգ V ( ծնված Գեորգ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ, անգլ.՝ George Frederick Ernest Albert հունիսի 3, 1865[1][2][3][…], Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1936[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), 1910 թվականի մայիսի 6-ից մինչև մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորության արքա։ Վինձորների դինաստիայի առաջին միապետը։ Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում նշանակալի դեր չի խաղացել։
Գեորգ V | |
---|---|
Զինվորական կոչում | ֆելդմարշալ և Captain General Royal Marines? |
Ծնվել է՝ | հունիսի 3, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է՝ | հունվարի 20, 1936[1][2][3][…] (70 տարեկան) Էֆթանազիա |
Վախճանի վայր | Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Սուրբ Գեորգի մատուռ[6][7] | |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Բրիտանական Հնդկաստան |
Տոհմ | Վինձորների դինաստիա և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա |
Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ, միապետ և ազնվական | |
Շրջանավարտ | Թրինիթի քոլեջ |
Հայր | Էդուարդ VII[7][8] |
Մայր | Ալեքսանդրա Դանիացի[7][8] |
Երեխաներ | Էդուարդ VIII[8], Ջորջ VI[8], Mary, Princess Royal and Countess of Harewood?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom? |
Հավատք | Անգլիկան եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում։ Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։ 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը։ Ամուսնացած է եղել Մարիա Տեքսացու հետ։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։ Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա(1917թ․)։ Գեորգ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականներին Գեորգ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը[12]։ Դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը։ Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։ Գեորգ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով։ Գեորգ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր։ Շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա։ Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում։ Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Գեորգ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ II-ի հայրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.