From Wikipedia, the free encyclopedia
Մարգարետ Բուշ-Բրաուն (անգլ.՝ Margaret Bush-Brown, լրիվ անուն՝ Margaret White Lesley Bush-Brown, հայտնի է նաև՝ Mrs. Henry Kirke Bush-Brown, մայիսի 19, 1857[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 16, 1944[3], Ambler, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6] և Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարչուհի և փորագրող։
Մարգարետ Բուշ-Բրաուն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1857[1][2][3] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | նոյեմբերի 16, 1944[3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Ambler, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[6] կամ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, օֆորտանկարիչ և արվեստագետ |
Ամուսին | Henry Kirke Bush-Brown? |
Ծնողներ | հայր՝ John Peter Lesley?, մայր՝ Susan Inches Lyman Lesley? |
Երեխաներ | Harold Bush-Brown? և Lydia Bush-Brown Head? |
Margaret Lesley Bush-Brown Վիքիպահեստում |
Ծնվել է 1875 թվականի մայիս 19-ին Ֆիլադելֆիայում՝ երկրաբան Փիթեր Լեսլիի և սոցիալական աշխատող Սյուզան Լեսլիի (Susan Inches Lyman Lesley) ընտանիքում։
Նրա գեղանկարչության առաջին ուսուցիչը եղել է Թոմաս Իկինսը, որի մոտ սովորել է Փենսիլվանիայի կերպարվեստի ակադեմիայում, մինչև 1880 թվականին տեղափոխվել է Փարիզ հետագա կրթությունը ստանալու նպատակով։ Այնտեղ Մարգարետը ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա և դասեր է վերցրել Թոնի Ռոբերտ Ֆլերից, Գուստավ Բուլանժեից և Ժյուլ Լեֆևրից։ 1883 թվականին վերադառնալով ԱՄՆ՝ դասեր է վերցրել Ֆիլադելֆիայի կանանց համար դիզայնի դպրոցում։ Ապա սկսել է փորագրել սովորել Գաբրիելա Կլեմենսի ղեկավարության ներքո և 1884 թվականին New York Etching Club работу Study of a Girl’s Head ցուցահանդեսում ցուցադրել է ենթադրաբար իր առաջին փորագրությունը։ Որոշ ժամանակ դասեր է վերցրել նաև Քրիստիան Շուսելեից[7]։
Մարգարետը ծանոթացել է այլ կին-նկարիչների հետ, այդ թվում՝ Էլիզաբեթ Բութի, Սեսիլյա Բոյի և Մերի Ֆրանկլինի հետ․ հաճախ նրանց հետ ամառն անցկացրել է ԱՄՆ-ի Արևելյան լողափին։ 1881 թվականին նա Էլեն Հեյլի հետ ճամփորդել է Ֆրանսիայում և Բելգիայում։ 1886 թվականի ապրիլին ամուսնացել է քանդակագործ Հենրի Բուշ Բրաունի հետ և տեղափոխվել է նրա՝ Նյուբուրգի տուն՝ Նյու Յորք նահանգ։
1935 թվականին նրա ամուսինը մահացել է։ Մինչև 1941 թվականը նկարչուհին ապրել է Վաշինգտոնում, նույն թվականին տեղափոխվել է Փենսիլվանիա։ Մարգարետ Բուշ-Բրաունը ոչ միայն իր աշխատանքներն էր ցուցադրում, այլ նաև երբեմն ցուցադրություններ էր կազմակերպում ամուսնու, իսկ ավելի ուշ՝ նաև դստեր՝ Լիդիայի հետ, որը ևս որպես նկարչուհի հասել է որոշակի հաջողության։ 1883 թվականին Մարգարետը իր աշխատանքներն է ցուցադրել Փարիզյան սալոն>ում։ Բուշ-Բրաունը նաև իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում, Չիկագոյում 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ստեղծել է Spring ֆրեսկոն Փենսիլվանիա նահանգի շենքի համար։ Իր գեղարվեստական կարիերայի ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների։
Մահացել է 1944 թվականի նոյեմբերի 16-ին Փենսիլվանիա նահանգի Էմբլեր քաղաքում՝ իր որդու՝ Ջեյմսի բնակարանում[8]։
Մարգարետ Բուշ Բրաունի ինքնադիմանկարը, որը թվագրված է 1914 թվականով և ներկայումս գտնվում է Փենսիլվանիայի Գեղարվեստի ակադեմիայի հավաքածուում, ընդգրկվել է երդմնակալության American Women Artists 1830—1930 ցուցահանդեսում 1987 թվականին[9]։
Նկարչուհու փաստաթղթերը, նրա ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերի հետ միասին, ներկայումս պահվում են Սմիթ քոլեջում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.