From Wikipedia, the free encyclopedia
Մարգագետնային մկնաճուռակ (լատին․՝ Circus pigargus), ճուռակների ընտանիքին պատկանող բնադրող-չվող, քիչ տարածված և գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Մարգագետնային մկնաճուռակ | |
Մարգագետնային մկնաճուռակ (արու) | |
Մարգագետնային մկնաճուռակ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Մկնաբազեներ (Circus) |
Տեսակ | Մարգագետնային մկնաճուռակ (C. pygargus) |
Միջազգային անվանում | |
Circus pygargus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մարմնի երկարությունը 43-47 սմ է, թևերի բացվածքը՝ 105-120 սմ, կենդանի զանգվածը՝ 300-600 գ։ Արուն վերևից բաց մոխրագույն է, սև ծայրերով թևերին կա մեկական սև զոլ։ Էգի մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից դարչնագույն՝ աղոտ սպիտակ խայտերով, աչքի շուրջը կա դիմային լայն սպիտակ նախշ։ Սահասավառնում է թևերը կիսաբաց վեր պարզած։
Տարածված է խոնավ տարածքներում՝ ՀՀ հյուսիսային լեռնատափաստաններում, Արարատյան դաշտում՝ գերազանցապես գարնանը։
Պոպուլյացիայի հիմնական մասը բնակեցնում է Արևելյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիրի տարածքը, ինչպես նաև հայտնի են հանդիպման առանձին օջախներ Արևմտյան Եվրոպայում և Կովկասում[1]։
Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով։ Գարնանային վերադարձը նկատվում է ապրիլի վերջին և մայիսի սկզբին։
Բնադրում է գետնին, բույնը պատրաստում է խոտաբույսերից, եղեգից և ճյուղերից։ Ձվադրում է մայիս-հունիսին։ Դնում է 42 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ 4-5 ձու։
Մարգագետնային մկնաճուռակը սակավաթիվ և խոցելի տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Նախնական գնահատմամբ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգ։ 2008 թվականի տվյալների համաձայն՝ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 7 առանձնյակ։
Սպառնացող վտանգներից է առանց էկոլոգիական պայմանները հաշվի առնելու հողային ռեսուրսների օգտագործումը, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը և ապօրինի որսը։
Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.