Ճուռակներ

From Wikipedia, the free encyclopedia

Ճուռակներ

Ճուռակները կազմում են բազեանմանների կարգի գիշատիչ թռչունների ընտանիքը[1]։ Հայտնի է 122 տեսակ՝ տարածված ամենուրեք, բացի Անտարկտիդայից և Արկտիկայից[2]։

Մանրամասն տեղեկատվություն ՞Ճուռակ, Գիտական դասակարգում ...
Ճուռակ
Thumb
Սովորական ճուռակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Լատիներեն անվանում
Buteoninae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

Փակել


Հայաստանում

Հայաստանում բնադրում են 27 տեսակ՝ անգղեր, արծիվներ, մկնաճուռակներ, ցիներ, լորաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ, թավշաոտ ճուռակ, մեծ ճուռակ, կրետակեր, տափաստանային ճուռակ, ցախաքլորաորս, թուրքմենական ճնճղաճուռակ և այլն[3]։

Մարմնի չափեր

Մարմնի երկարությունը 28–115 սմ է, կենդանի զանգվածը՝ 100գ–6,5կգ։ Թևերը լայն են, կլորացած, փետրածածկը՝ հիմնականում մուգ կամ բաց շագանակագույնից շիկակարմիր, մուգ մոխրագույն, կուրծքը կամ մեջքը՝ մուգ շերտերով, ոտքերը՝ հիմնականում՝ դեղին, կտուցը՝ սրածայր, կեռ, մագիլները՝ սուր[4]։ Վերնակտուցի եզրը չունի ատամնավոր ելուստ։ Զոհին որսում է գետնին կամ թռիչքի ընթացքում։ Ճուռակների մեծ մասը չվող է։ Բնադրում են ծառերի, ժայռերի վրա, գետնին[5]։ Թխսակալում է էգը կամ արուն։

Սնումը

Սնվում են մանր ողնաշարավորներով, լեշերով, փափկամարմիններով, միջատներով[6]։

Կարմիր գրքում

Ճուռակների 11 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.