Մասնակից:Սվետլանա1/Ավազարկղ16
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաքիմիական ցիկլ, երկրագիտության մեջ այն ուղին է, որով անցնում են քիմիական տարրերը Երկրի մակերեսին և ընդերքին: «Երկրաքիմիական» տերմինը մեզ ասում է, որ երկրաբանական և քիմիական գործոնները ներառված են: Հալվող և սեղմված քիմիական տարրերի, ինչպիսիք են սիլիցիումը, ալյումինը և ընդհանուր ալկալիական մետաղները միգրացիան, սուբդուկցիայի և հրաբխի միջոցով, երկրաբանական աշխարհում հայտնի է որպես երկրաքիմիական ցիկլեր:
Երկրաքիմիական ցիկլը ներառում է տարրերի բնական տարանջատումը և կոնցենտրացիան և ջերմությամբ խթանված վերահամակցման գործընթացները: Փոփոխությունները կարող են ակնհայտ չլինել կարճ ժամկետում, օրինակ՝ կենսաերկրաքիմիական ցիկլերի դեպքում, բայց երկարաժամկետ կտրվածքով տեղի են ունենում մեծ մասշտաբի փոփոխություններ, ներառյալ մայրցամաքների և օվկիանոսների էվոլյուցիան[1]: