Մասնակից:Անուկ Ալեքսանյան/ՖրանսիականՆորաձևություն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայում նորաձևությունը կարևոր դեր է խաղում երկրի մշակույթային և սոցիալական կյանքում, ինչպես նաև հանդիսանում է նրա տնտեսության կարևոր մասը[1]։
Նորաձևությունը և հագուստի արտադրությունը հայտնի դարձան Ֆրանսիայում 15-րդ դարից սկսած: 17-րդ դարում նորաձևությունը վերածվեց հոջողակ եւ հարուստ արդյունաբերության՝ արտահանման և տեղային սպառման համար[2]։ 19-րդ դարում նորաձևությունը անցում կատարեց ժամանակակից«Բարձր նորաձևության», որը ծագել է 1860-ական թվականներին՝ լավ ճաշակ բերելով նորաձևության «արգոթ» տեսակին: «Պատրաստ կրելուն» տերմինը ծագել է 1960-ականներին՝ արձագանքելով նորաձեւության և հագուստի արտադրության գործընթացի ավանդական հասկացություններին, բավարարելով փոփ մշակույթի և զանգվածային լրատվամիջոցների կարիքները:
Փարիզը հանդես է գալիս որպես նորաձևության արդյունաբերության կենտրոն և կրում է համաշխարհային նորաձևության մայրաքաղաքի անվանումը: Քաղաքում ապրում են բազմաթիվ առաջատար դիզայներներ, այդ թվում՝ Chanel, Louis Vuitton, Givenchy, [./Https://int.balmain.com/en Balmain], Christian Louboutin, Pierre Cardin, Yves Saint Laurent, Roger Vivier, Thierry Mugler, Christian Dior, Jean Paul Gaultier, Hermès, Lanvin, Chloé, Rochas, և Céline[3][4]։
Նորաձևության արդյունաբերության ապակենտրոնացման պայմաններում շատ քաղաքներ, ներառյալ Լիոնը, Մարսելը, Բորդոն, Թուլուզը, Լիլը և Ստրասբուրգը, ունեն իրենց շքեղ թաղամասերը և պողոտաները: Վերջին ժամանակներում դրանք դարձել են կարևոր հաճախորդներ և նշանակալի արտադրողներ: «Île-de-France», «Manosque», «La Gacilly» (Ռենիսի կողքին), և Vichy գլխավորում են կոսմետիկ արդյունաբերությունը, որտեղ կան հայտնի միջազգային գեղեցկության տներ, ինչպիսիք են L'Oréal, Lancôme, Guerlain, Clarins, Yves Rocher, L'Occitane, Vichy, և այլն։ Նիցցա, Կանն և Սեն Տրոպե քաղաքները, ի թիվս այլոց, ֆրանսիական ռիվիերայում հայտնի են որպես զվարճանքի վայրեր, որոնք ամեն տարի հյուրընկալում են բազմաթիվ մեդիա հայտնիների և անձնավորությունների, հզոր և միլիարդատերերի: Ֆրանսիայի հագուստը հայտնի է ամբողջ աշխարհում։