From Wikipedia, the free encyclopedia
Շանել, ֆրանսիական հագուստ և շքեղության իրեր արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է մոդելագործ Կոկո Շանելի կողմից, 20-րդ դարասկզբին, Փարիզում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շանել | |
---|---|
Տեսակ | մասնավոր ընկերություն, անշարժ գույքով ընկերություն և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1910[1] |
Հիմնադիր | Կոկո Շանել |
Վայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[2] |
Երկիր | Ֆրանսիա |
Տնօրեն | Leena Nair? |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Հասույթ | ▲17,2 մլրդ $ (2022)[3] |
Դուստր ընկերություններ | Fondation d'entreprise Chanel? |
Կայք | chanel.com |
Մասնակից է | Բարձր նորաձևության միության տուն |
Chanel Վիքիպահեստում |
Շանել նորաձևության տան առաջին բուտիկը բացվել է 1910 թվականին։ 1924 թվականին Կոկո Շանելը, ձեռներեց Պիեր Վերտեյմերի հետ մեկտեղ, բացեց՝ «Parfums Chanel» օծանելիքի արտադրության ստորաբաժանումը։
Շանելը համարվում է սեփական ընկերություն, որը գտնվում է ղեկավարության նախագահ Ալեն Վերտեյմերի (Alain Wertheimer) ընտանիքի վերահսկողության տակ։ Ընկերության գլխավոր տնօրենը՝ Մորին Շիկեն է։
«Շանելի» տան գեղարվեստական ղեկավարը՝ մոդելագործ Կարլ Լագերֆելդն է։
Ընկերությունը մասնագիտանում է հագուստի, կոսմետիկայի, օծանելիքի, ժամացույցների, արևապաշտպան ակնոցների և լյուքս դասի ոսկերչական իրերի արտադրության և վաճառքի վրա։ Այն ողջ աշխարհում 147 բուտիկ ունի։
Ընկերության ֆինանսական ցուցանիշները չեն հրապարակվում։ Hoovers.com ինտերնետային ռեսուրսի տվյալներով՝ Շանելի ամենամյա շրջանառությունը կազմում է մոտ 1,089 միլիարդ դոլար։ Վերջին արտադրված օծանելիքը Chanel-ի կողմից դա կանանց համար նախատեսված N°5 L'EAU -ն է, իսկ տղամարդկանց համար՝ Bleu De Chanel-ը։ Ներկայումս Chanel բրենդը ունի սպառողնեի մեծ շրջանակ աշխարհի տարբեր անկյուններում։ Ուշագրավ է, որ Chanel №5 –ը աշխարհում վաճառվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ։ Սպառողները կարող են ծանոթանալ բրենդի նոր տեսականուն կատալոգների, խանութների, գովազդների կամ համացանցի միջոցով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.