Մառլեն Դիտրիխ
From Wikipedia, the free encyclopedia
Մառլեն Դիտրիխ (գերմ.՝ Marlene Dietrich [maɐˈleːnə ˈdiːtʁɪç]), լրիվ անունը՝ Մարիա Մագդալենա Դիտրիխ, դեկտեմբերի 27, 1901(1901-12-27)[1][2][3][…], Rote Insel, Շյոնեբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 6, 1992(1992-05-06)[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4])[7], ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի. ազգությամբ գերմանացի է։ Ունեցել է և՛ Գերմանիայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն։
Մառլեն Դիտրիխ գերմ.՝ Marlene Dietrich | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1901(1901-12-27)[1][2][3][…] |
Ծննդավայր | Rote Insel, Շյոնեբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մայիսի 6, 1992(1992-05-06)[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | III. Städtischer Friedhof Stubenrauchstraße[5] |
Կրթություն | Goethe Gymnasium?, Ֆերենց Լիստի անվան բարձրագույն երաժշտական դպրոց և Ernst Busch Academy of Dramatic Arts? |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, Նացիստական Գերմանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, ինքնակենսագիր, entertainer, ջութակահարուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Լուիս Էրիխ Օտտո Դիտրիխ, մայր՝ Վիլհելմինա Էլիզաբեթ Ժոզեֆին Ֆիսլինգ |
Ամուսին(ներ) | Rudolf Sieber? |
Համատեղ ապրող(ներ) | Էրիխ Մարիա Ռեմարկ, Ժան Գաբեն, Մերսեդես դե Ակոստա, Յուլ Բրիններ, JFK և Wilhelm Michel? |
Երեխա(ներ) | Maria Riva? |
Պարգևներ և մրցանակներ | |
marlene.com | |
Իր կարիերայի ընթացքում, որը տևեց 1910-ականներից մինչև 1980-ականները, նա մշտապես կատարելագործվում էր։ 1920-ականներին Բեռլինում Դիտրիխը խաղացել է բեմում և համր ֆիլմերում։ Երկնագույն հրեշտակը (The Blue Angel 1930) ֆիլմում նրա խաղը Լոլա-Լոլայի կերպարում նրան միևազգային հռչակ բերեց և պայմանագիր Պարամաունտ Փիքչերսի (Paramount Pictures) հետ։ Դիտրիխը խաղացել է հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Morocco (1930), Shanghai Express (1932) և Desire (1936)։ Նրա եկամտի մեծ մասը իր գլամուրային անհատականության և «էկզոտիկ» արտաքինի հաջող «վաճառքով» էր պայամանավորված։ Նա դարձավ դարի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայում նա բարձրապրոֆիլ արվեստագետներից էր։ Թեև պատերազմից հետո Մառլենը հազվադեպ էր նկարահանվում ֆիլմերում, 1950-1970-ական թվականներին նա շրջագայում էր աշխարհով մեկ որպես կենդանի շոու կատարող։
Դիտրիխը հայնտի էր պատերազմի ընթացքում մարդասիրական գործունեությամբ։ Նա ապաստան էր տրամադրում գերմանացի և ֆրանսիացի աքսորյալներին՝ նրանց ապահովելով ֆինանսական աջակցությամբ և պաշտպանելով նրանց ԱՄՆ քաղաքացիությունը։ Պատերազմի ժամանակ առաջնագծի բարոյական վիճակը բարելավելու իր աշխատանքների համար նա մի քանի շքանշաններ է ստացել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից և Իսրայելից։ 1999 թվականին Ամերիկյան կինոակադեմիան իր՝ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում[8]։