From Wikipedia, the free encyclopedia
Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ, մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ 13-րդ թողարկումն էր։ Մրցույթը անցկացվեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2015 թվականի նոյեմբերի 21-ին։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բուլղարական ազգային հեռարձակողը՝ Bulgarian National Television-ը, հյուրընկալեց եվրատեսիլյան իրադարձություն։ 17 երկրներ հաստատելով իրենց մասնակցությունը՝ մասնակցեցին մրցույթին, ընդ որում Ավստրալիան և Իռլանդիան առաջին անգամ։ Ալբանիան և Մակեդոնիան վերադարձել էին մրցույթ համապատասխանաբար 2012 և 2013 թվակականներից սկսած բացակայությունից հետո։ Խորվաթիան, Կիպրոսը և Շվեդիան հրաժարվել էին մասնակցել մրցույթին։ Մրցույթը վարեց Բուլղարիայում բավականին մեծ հեղինակություն վայելող երգչուհի Պոլի Գենովան։ Հավաքելով ռեկորդային 185 միավոր՝ Դեսթինի Չուկունյերեն՝ Մալթայի ներկայացուցիչը, զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
#Discover #Բացահայտի՛ր | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Նոյեմբերի 21, 2015 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | «Արմեեց» համալիր, Սոֆիա, Բուլղարիա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | Bulgarian National Television (BNT) | |||
Հաղորդավարներ | Պոլի Գենովա | |||
Գործադիր տնօրեն | Վլադիսլավ Յակովլև | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | martin?, Anna Trincher?, Shalisa van der Laan?, Mishela Rapo?, Gabriela Yordanova?, Jana Mirković?, Bella Paige?, Lina Kuduzović?, The Virus?, Chiara & Martina Scarpari?, Ivana & Magdalena?, Kamilla Ismailova?, Lena Stamenković?, Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում և Դեստինի Չուկուներե | |||
Առաջնելույթ | Ավստրալիա Իռլանդիա | |||
Վերադարձել են | Ալբանիա Մակեդոնիա | |||
Մեկնել են | Խորվաթիա Կիպրոս Շվեդիա | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի` նշանակելով 1-7, 8, 10 և 12 միավոր։ | |||
Հաղթական երգ | Մալթա "Not My Soul" | |||
Մասնակցող երկրներ Անցած տարիների մասնակիցներ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
junioreurovision.tv/event/sofia-2015 |
Հաշվի առնելով այն փաստ, որ Իտալիան հաղթանակ տոնեց Մանկական Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում՝ ԵՀՄ-ն նախևառաջ առաջարկեց իտալական RAI հեռարձակողին հյուրընկալել 2015 թվականի մրցույթը[1]։ Այնուամենայնիվ 2015 թվականի հունվարի 15-ին նրանք մերժեցին հյուրընկալել մրցույթը։ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Վլադիսլավ Յակովլևը գովաբանեց RAI հեռուստաընկերությանը այն բանի համար, որ թերևս Իտալիան իր առաջնայելութը կատարել էր ընդամենը 2014 թվականին, նրանք տևական ժամանակ միջոցներ էին փնտրում մրցույթը Իտալիայում անցկացնելու համար։ Բացի այդ Յակովլևը հայտարարեց, որ երկու երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել մրցույթը հյուրընկալելու համար[2]։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ երկրներն են Բուլղարիաին և Մալթան[3], ովքեր զբաղեցրել էին համապատասխանավար 2-րդ և 4-րդ հորիզոնականները 2014 թվականին։ 2015 թվականի հունվարի 26-ին պաշտոնապես հայտարարվեց, որ մրցույթը հյուրընկալելու է Բուլղարիան և այն կայանալու է 2015 թվականի նոյեմբերի 21-ին[4]։ 2015 թվականի մարտին հաստատվեց, որ մրցույթը անցակցվելու է մայրաքաղաք Սոֆիայի «Արմեեց» համալիրում[4]։
2015 թվականի հունիսի 23-ին ԵՀՄ-ն, համագործակցելով հյուրընկալող BNT-ի հետ, ներկայացրեց 2015 թվականի մրցույթի պաշտոնական պատկերանիշը և կարգախոսը։ Կարգախոսն է «#բացահայտ՛ր» (#discover)։ Վիարա Անկովան՝ հյուրընկալող հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, բացատրեց, որ պատկերանիշը կազմելիս ոգևորվել են խատուտիկի հատիկավոր գլխիկի տարածվելուց. «մի բան, որ բոլոր արել են երեխա ժամանակ»[5]։
Պատկերանիշը ցույց է տալիս թե ինչպես Բուլղարիայի երիտասարդությունը՝ ապագայի սերմերը, համարձակորեն դուրս են գալիս՝ փնտրելու և հայտնաբերելու նոր ապագա նրանց և մեզ բոլորիս համար։ - Վիարա Անկովա |
2015-ի հոկտեմբերի 21-ին հյուրըբկալող հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Պոլի Գենովան, ով ներկայացրել է Բուլղարիան Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում լինելու է միակ հաղորդավրուհին։
2015 թվականի հոկտեմբերի 7-ին հաստատվեց, որ մրցույթին մասնակցելու էին 17 երկրներ։ Ավստրալիան և Իռլանդիան կատարելու էին իրենց առաջնայելույթը, Ալբանիան մրցույթ էր վերադարձել երկամյա բացակայությունից հետո, իսկ Մակեդոնիան՝ մեկամյա։ Խորվաթիան և Կիպրոսը, որոնք վերադարձել էին 2014 թվականին, հրաժարվեցին մրցույթին մասկացելուց, իսկ Շվեդիան հրաժարվեց 2008 թվականից սկսած առաջին անգամ։ Ի դեպ սա 2007 թվականից հետո առաջին դեպքն էր, երբ մրցույթին մասնակցեցին 17 երկրներ[6]։
№ | Երկիր | Լեզու | Մասնակից | Երգ | Թարգմանություն | Տեղ | Միավոր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Սերբիա | սերբերեն | Լենա Ստամենկովիչ | «Lenina pesma» (Ленина песма) | «Լենայի երգը» | 7 | 79 |
2 | Վրաստան | վրացերեն | The Virus | «Gabede» (გაბედე) | «Համարձակվիր» | 10 | 51 |
3 | Սլովենիա | սլովեներեն, անգլերեն1 | Լինա Կուդուզովիչ | «Prva ljubezen» | «Առաջին սեր» | 3 | 112 |
4 | Իտալիա | իտալերեն2 | Կիարա և Մարտինա | «Viva» | «Փառք» | 16 | 34 |
5 | Նիդեռլանդներ | հոլանդերեն, անգլերեն | Շալիսա | «Million Lights» | «Միլիոնավոր լույսեր» | 15 | 35 |
6 | Ավստրալիա | անգլերեն | Բելլա Փեյջ | «My Girls» | «Իմ աղջիկներ» | 8 | 64 |
7 | Իռլանդիա | իռլանդերեն3 | Էմի Բենքս | «Réalta na Mara» | «Ծովի աստղը» | 12 | 36 |
8 | Ռուսաստան | ռուսերեն, անգլերեն | Միխաիլ Սմիրնով | «Mechta» (Мечта) | «Երազանք» | 6 | 80 |
9 | Մակեդոնիա | մակեդոներեն2 | Իվանա և Մագդալենա | «Pletenka» (Плетенка) | «Հյուս» | 17 | 26 |
10 | Բելառուս | ռուսերեն, անգլերեն | Ռուսլան Ասլանով | «Volshebstvo» (Волшебство) | «Կախարդանք» | 4 | 105 |
11 | Հայաստան | հայերեն, անգլերեն | Միկա | «Love» | «Սեր» | 2 | 176 |
12 | Ուկրաինա | ուկրաիներեն, անգլերեն | Աննա Թրինչեր | «Pochny z sebe» (Почни з себе) | «Սկսիր քեզանից» | 11 | 38 |
13 | Բուլղարիա | բուլղարերեն | Գաբրիելա Յորդանովա և Իվան Ստոյանով | «Colour of Hope» | «Հույսի գույնը» | 9 | 62 |
14 | Սան Մարինո | իտալերեն, անգլերեն | Կամիլլա Իսմայիլովա | «Mirror» | «Հայելի» | 14 | 36 |
15 | Մալթա | անգլերեն | Դեսթինի Չուկունյերե | «Not My Soul» | «Ոչ իմ հոգին» | 1 | 185 |
16 | Ալբանիա | ալբաներեն4 | Միշելա Ռապո | «Dambaje» | «Դամբայե» | 5 | 93 |
17 | Չեռնոգորիա | չեռնոգորերեն | Յանա Միրկովիչ | «Oluja» (Олуја) | «Փոթորիկ» | 13 | 36 |
Նշումեր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.