ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Մայլզ Ալեքսանդր Թելեր[1] (անգլ.՝ Miles Alexander Teller, փետրվարի 20, 1987, Downingtown, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ)[2][3], ամերիկացի դերասան։ Նյու Յորքի համալսարանի Թիշչ արվեստի դպրոցի շրջանավարտ։ Կինոյում իր նորամուտը կատարել է «Նապաստակի բույն» ֆիլմում 2010 թվականին, որին հաջորդել են երկրորդական դերեր «Առանց կապանքների» (2011) և «Նախագիծ X» (2012) ֆիլմերում։ Թելերը մեծ հաջողության է հասել «Տպավորիչ ներկան» (2013) ռոմանտիկական դրամայում Սաթեր Քելիի և «Մոլեգնություն» (2014) ֆիլմում Էնդրյու Նիմանի դերերով։ Հետագայում նա նկարահանվել է «Դիվերգենտ» հակաուտոպիական ֆիլմում (2014), «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում (2015, կատարել է միստր Ֆանտաստիկի դերը), «Պատերազմի շներ» ռազմական կատակերգությունում (2016, Ջոնա Հիլի հետ միասին) և մարմնավորել բռնցքամարտիկ Վիննի Պացին «Արյուն թափել հանուն սրա» կենսագրական ֆիլմում (2016)։
Մայլզ Թելեր անգլ.՝ Miles Alexander Teller | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Downingtown, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Lecanto High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Թելերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Դաունինգթաուն քաղաքում[4] , Մերի Ֆլաուերսի և Մայք Թելերի ընտանիքում[5]։ Նա ունի երկու ավագ քույրեր՝ Էրինը և Դանան[5][6]։ Նրա հայրական պապն ունեցել է ռուս-հրեական ծագում, իսկ իր նախնիների շարքում եղել են անգլիացիներ և իռլանդացիներ[7][8]։ Ընտանիքը տեղափոխվել է Ֆլորիդայի Սիտրուս շրջան, երբ Թելերը 12 տարեկան էր[4]։ Նա ապրել է նաև Փենսիլվանիայում և Դելավերում[9]։ Լեկանտոյի ավագ դպրոցում[5], Թելերը ռոք խումբում նվագել է ալտո սաքսոֆոն, եկեղեցական-երիտասարդական խմբում եղել է թմբկահար և դրամայի ակումբի նախագահ[10][11]։ Նա նաև կարող է նվագել դաշնամուր և կիթառ, ինչպես նաև խաղացել է բեյսբոլի թիմում՝ հույս ունենալով դառնալ պրոֆեսիոնալ[12][13]։ Ավագ դպրոցին զուգահեռ Թելերն աշխատել է որպես մատուցող Crackers կոչվող ռեստորանում[14]։ Նա ստացել է կերպարվեստի բակալավրի աստիճան Նյու Յորքի համալսարանի Թիշչ գեղարվեստի դպրոցում, որտեղ ուսումնասիրել է Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում գործող մեթոդիկան[15][16]։
2007 թվականին մեքենայի վարորդը, որի ուղևորն էր Մայլզ Թելերը, 80 մղոն/ժամ արագությամբ ընթանալիս կորցրել է վերահսկողությունը, և մեքենան շրջվել է ութ անգամ, իսկ Մայլզ Թելերը դուրս է նետվել պատուհանից։ Վթարի հետևանքով նրա դեմքին բազմաթիվ տեսանելի սպիներ են մնացել[17]։
Գեղարվեստական կինոյում իր նորամուտը կատարելուց առաջ Մայլզ Թելերը նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերում։ 2009 թվականին Թիշչ արվեստի դպրոցն ավարտելուց հետո[15] նա իր նորամուտն է կատարել 2010 թվականի «Նապաստակի բույն» ֆիլմում, որի համար նրան ընտրել է Նիկոլ Քիդմանը[18]։ Թելերը մասնակցել է «Առանց կապանքների» մյուզիքլին ավագ դպրոցում[18] և տարիներ անց նկարահանվել է այդ մյուզիքլի ռիմեյքում՝ «Առանց կապանքների» (անգլ.՝ Footloose, 2011), որում նկարահանվել է նաև Քենի Վորմոլդը. այդ ֆիլմում Թելերը կատարել է նույն դերը, ինչ ավագ դպրոցում[19]։
2013 թվականին Թելերը նկարահանվել է «21 և ավելի» ֆիլմում, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը եղել են Ջոն Լուկասը և Սքոթ Մուրը[20]։ Նույն թվականին նա սկսել է հասնել քննադատական հաջողության Ջեյմս Փոնսոլդտի «Տպավորիչ ներկան» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար նա 2013 թվականին արժանացել է դրամատիկական ժյուրիի հատուկ մրցանակի Սանդենս կինոփառատոնում Շեյլին Վուդլիի հետ միասին[21]։
2014 թվականին Թելերը նկարահանվել է «Այդ անհարմար պահը» կատակերգական ֆիլմում Զաք Էֆրոնի և Մայքլ Բի Ջորդանի հետ միասին և կատարել թմբկահարի դեր «Մոլեգնություն» դրամայում (2014), որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականին Սանդենս կինոփառատոնում, իսկ կինոթատրոններում ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերից[22]։ Այն ներկայացվել է Գոթհեմ անկախ կինոմրցանակի որպես լավագույն դերասան, Արբանյակ մրցանակի կինոյում տղամարդու լագավույն դերակատարման համար և BAFTA մրցանակի Ծագող աստղ անվանակարգում[23]։
Թելերը հետագա ճանաչում է ձեռք բերել, երբ մարմնավորել է Փիթեր Հեյսին «Դիվերգենտ» ֆիլմում (2014), որին հաջորդել են «Ինսուրգենտ» (2015) և «Պատից այն կողմ» (2016) ֆիլմերը[24]։ Նա նաև կատարել է Ռիդ Ռիչարդսի/Միստր Ֆանտաստիկի դերը «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում (2015)[25][26]։
Թելերը կատարել է զենքի նախկին վաճառական Դեյվիդ Փաքոզի դերը Թոդ Ֆիլիպսի նկարահանած «Պատերազմի շները» (2016) ֆիլմում, որում հանդես է եկել նաև Ջոնա Հիլը[27] և նկարահանվել է «Արյուն թափել հանուն սրա» (2016) ֆիլմում՝ կատարելով բռնցքամարտիկ Վինի Պացի դերը[28]։ 2014 թվականի հունվարին Թելերն ընտրվել է կատարելու Դան Այքրոյդի դերը Սթիվեն Քոնրադի ֆիլմում, որը նվիրված է Ջոն Բելուշիի կենսագրությանը[29]։
Թելերը «Ֆիլադելֆիա Ֆիլլիսի» հավատարիմ երկրպագուներից է[30]։ 2013 թվականից սկսած նա հարաբերությունների մեջ է եղել մոդել Քելեյ Սփերիի հետ[31][32]։ Նրանք նշանվել են 2017 թվականի օգոստոսի 20-ին Աֆրիկյան սաֆարիում[33][34]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | Moonlighters | Մայլզ | |
2007 | ֆ | A Very Specific Recipe | Լի | |
2008 | ֆ | The Musicians | Միգել | |
2009 | ս | Արտասովոր դետեկտիվ | The Unusuals | Ջեյմս Բուրլանդ |
2010 | ֆ | Նապաստակի բույն | Rabbit Hole | Ջեյսոն |
2010 | ֆ | The Track Meet | Էնդրյու | |
2011 | ֆ | Առանց կապանքների | Footloose | Ուիլարդ Հյուիթ |
2012 | ֆ | Նախագիծ X | Project X | Մայլզ |
2013 | ֆ | Տպավորիչ ներկան | The Spectacular Now | Սաթեր Քիլի |
2013 | ֆ | 21 և ավելի | 21 & Over | Միլլեր |
2014 | ֆ | Մոլեգնություն | Whiplash | Էնդրյու Նիման |
2014 | ֆ | Այդ անհարմար պահը | That Awkward Moment | Դենիել |
2014 | ֆ | Դիվերգենտ | Divergent | Փիթեր |
2014 | ֆ | Two Night Stand | Ալեք | |
2015 | ֆ | Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ | The Divergent Series: Insurgent | Փիթեր |
2015 | ֆ | Ֆանտաստիկ քառյակ | Fantastic Four | Ռիդ Ռիչարդս / Միստր Ֆանտաստիկ |
2016 | ֆ | Դիվերգենտ. գլուխ 3։ Պատից այն կողմ | The Divergent Series: Allegiant - Part 1 | Փիթեր |
2016 | ֆ | Աշխատանքի որս | Get a Job | Ուիլ Դևիս |
2016 | ֆ | Պատերազմական շներ | War Dogs | Դևիդ Պակուզ |
2016 | ֆ | Արյուն թափել հանուն սրա | Bleed for This | Վիննի Պացիենցա |
2017 | ֆ | Միայն քաջերը | Only the Brave | Բրենդոն Մակդոնա |
2017 | ֆ | Շնորհակալություն ձեր ծառայության համար | Thank You for Your Service | Ադամ Շուման |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Սանդենս կինոփառատոն | Ժյուրիի հատուկ մրցանակ դրամատիկական դերի համար (Շեյլին Վուդլիի հետ միասին) | Տպավորիչ ներկան | Հաղթանակ |
Կին կինոլրագրողների միություն | Մերկության, սեքսուալության և գայթակղության լավագույն ներկայացում | Առաջադրված | ||
Ինդիանայի կինոքննադատների միություն | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
MTV Movie Awards | Լավագույն համբույր (Շեյլին Վուդլիի հետ միասին) | Առաջադրված | ||
Տարվա հայտնություն | Առաջադրված | |||
2014 | BAFTA | Ծագող աստղ | Մոլեգնություն | Առաջադրված |
Գոթհեմ անկախ կինոմրցանակ | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
MTV Movie Awards | Տղամարդու լավագույն դերակատարում | Առաջադրված | ||
#WTF Moment | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտական պահ | Առաջադրված | |||
Արբանյակ մրցանակ | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
2015 | CinemaCon մրցանակ | Դերասանական կազմի մրցանակ (Մայքլ Բի Ջորդանի, Քեյթ Մարաի, Ջեյմի Բելի, Թոբի Քեբելի հետ միասին) | Ֆանտաստիկ քառյակ | Հաղթանակ |
Պատանիների ընտրություն մրցանակ | Choice Movie Scene Stealer | Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ | Առաջադրված | |
2016 | Ոսկե ազնվամորի | Ամենավատ դերասանական կազմ (Մայքլ Բի Ջորդանի, Քեյթ Մարայի և Ջեյմի Բելի հետ միասին) | Ֆանտաստիկ քառյակ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.