Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Ֆանտաստիկ քառյակ» (անգլ.՝ Fantastic Four), ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ջոշ Տրանկի կողմից, սուպերհերոսների մասին պատմող ֆիլմ։ Հիմնված Marvel Comicsի կողմից ստեղծված կոմիքսների վրա։ Ֆիլմը ստեղծվել է 20th Century Fox կինոընկերության կողմից։ Գլխավոր դերերը մարմնավորել են Թելեր Մայլզը, Մայքլ Բի Ջորդանը Մարա Կեյտը, Բել Ջեյմին և Կեբել Թոբի։ Ֆիլմը հիմնված է «Ultimate Fantastic Four» կոմիքսների վրա[14]։
Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել 2014 թվականի մայիսի 5-ին, Բաթոն Ռուժում, (Լուզիանայի նահանգ)։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 4-ին։ Իսկ օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ֆիլմի 2D տարբերակի վարձույթը[15]։
Հասարակ դպրոցական Ռիդ Ռիչարդսը, թաքնված տաղանդ է, նա կարողանում է մի այնպիսի սարք ստեղծել, որի միջոցով կարողանում է տարբեր տեսակի իրար տեղափոխել։ Նրան շրջապատում գտնվող բոլոր մարդիկ հրաժարվում են օգնել նրան փորձերի համար, բայց Ռիդի դասընկերներից մեկը՝ Բեն Գրիմը, համաձայնվում է նրան օգնել։ Ռիչարդսը և Բենը միասին իրականացնում են սարքի աշխատացման փորձերը։
7 տարի հետո, Ռիդը և Բենը դպրոցի ավարտական միջոցառմանը ցուցադրում են իրենց գյուտը։ Նրանց նկատում են Ֆրանկլին Շտորմը և նրա աղջիկը՝ Սյուզանը, որն էլ աշխատում էր հատուկ լաբորատորիայում։ Ֆրանկլինը նրանց հրավիրում է աշխատել իր մոտ՝ լաբորատորիայում։ Ռիդը ուրախությամբ համաձայնվում է, սակայն Բենը հեռանում է, պատճառաբանելով, որ այդ գործը իր համար չի։
Ֆրանկլինը նույնպես փորձում էր մի տելեպորտ ստեղծել, սակայն նրան չի հաջողվում, դրա համար օգնություն է խնդրում Ռիդից։ Շտորմը նաև նրան հրավիրում է մասնակցել իր որդու՝ Ջոննիի և նրա կոլեգայի՝ Վիկտոր ֆոն Դումայի կազմակերպած միձոցառմանը։ Սյուզանի ասում է, որ տելեպորտը տարբեր առարկաներ չի կարողանում երկրագնդի տարբեր մասերում տեղափոխել։
Գիտնականների հետ միասին նրանց հաջողվում է ստեղծել ամենահզոր տելեպորտը։ Ռիդը, Ջոննին և Վիկտորը որոշում են իրականացնել չթույլատրված արձակում։ Ռիդը օգնության է կանչում իր նախկին դասընկերոջը՝ Բենին, և արդեն չորսով կատարում են սարքի փորձակման աշխատանքները։ Վիկտորը հասկանում է, որ այս երկիրը համարվում է կենդանի, իսկ այդ սարքը ամբողջությամբ պատված է էներգիայով։ Հանկարծ, երբնրանք սկսում են սարքի մեկնարկը՝ երկիրը նրա հետ համատեղ սկսում է քանդվել։ Գիտնականները փորձում են հետ վերադառնալ սարքի մեջ։ Վիկտորը ընկնում է էներգիայի հզոր պայթյունից, իսկ Ռիդին, Բենին և Ջոննիին հաջողվում է հասնել սարքի մոտ։ Այդ ժամանակ Սյուզանը, լաբորատորիայում փորձում է հետ վերադարձնել իր ընկերներին, բայց սարքը խաթարվում է, և այդ ամենից հետո Բենի մարմինը պատվում է ամբողջությամբ քարով, իսկ Ջոննին սկսում վառվել։ Սարքը մեծ պայթյունով հայտնվում է լաբորատորիայում, և Սյուզանին տապալում գետնին իր պայթյունի ալիքներով։ Գիտնականները կորցնում են իրենց հիշողությունը և ընկնում են գետնին։
Արթնանալով Ռիդը տեսնում է երեկվա կատարած աղետի հետևանքները, Ջոննին պառկած էր սեղանի վրա, Բենը ամբողջովին պատված է քարով և չի կարողանում ազատվել դրանից։ Ռիչարդսը փորձում էր օգնել նրանց, և հանկարծ պարզում է, որ իր մամինը սկսում է ձգվել, ինչպես ռետին, և ընկնում է կոմայի մեջ։ Սյուզանն էլ դարձել էր լրիվ անտեսանելի և կարողանում է իր կողքը ստեղծել պաշտպանային գոտի։
Գիտնականները գնում են 57 Գոտի, պարզելու համար, թե ինչ է իրանց հետ կատարվում։ Այստեղ Ռիդը գտնում է Բենին, ով մեկուսացել էր բոլորից։ Ռիչարդսը հասկանում է, որ իր ընկերը պատված է ոչ միայն քարից, այլ նա ամբողջովին դարձել է քարե գունդ։ Բենը աղերսում է, որ Ռիդը իրեն օգնի դուրս գալ այդ իրավիճակից։ Ռիչարդսը խոստանում է նրան օգնել, բայց հեռանում է։ Բենին հայտնում են, որ Ռիդը նրան խաբել և փախչել է։
Դերերում | Դեր |
---|---|
Մայլզ Թելլեր | Ռիդ Ռիչարդս |
Մայքլ Ջորդան Բակարի | Ջոնի Շտորմ |
Կեյտ Մարա | Սյուզան Շտորմ |
Ջեյմի Բել | Բեն Գրիմ |
Թոբի Կեբել | Վիկտոր ֆոն Դում |
Ռեգ Է. Կետի | բժիշկ Ֆրանկլին Շտորմ |
Թիմ Բլեյկ Նելսոն | բժիշկ Հարվի Ալլեն |
Դեն Կաստելլանետա | պարոն Կեննի |
2009 թվականի օգոստոսին պարզ դարձավ, որ Ֆանտաստիկ քառյակ ֆիլմի աշխատաքները սկսում են[16][17]։ Ակիվա Գոլդսման զբաղեցնում է ֆիլմի պրոդյուսերի գլխավոր աթոռը, իսկ սցենարիստը ֆիլմի դառնում է Մայկլ Գրինը[18]։ Փետրվարին սցենարի սրբագրման համար ֆիլմ է հրավիրվում Գրեմ Սմիթ Սեթը[19]։ Հուլիսին ֆիլմի ռեժիսորը դառնում է Տրանկ Ջոշը[20], իսկ Ջերեմի Սլեյթերը փոխարինեց Մայկլ Գրինին և դարձավ ֆիլմի սցենարիստը[21]։ Փետրվարին պրոդյուսերների շարքը շարքին դասվում է նաև Վոն Մեթեյուն[22]։ 2013 թվականի օգոստոսին Մարկ Միլլարը ասեց, որ նկարների մեծ մասը պետք է վերցնեն Իքս-մարդիկ ֆիլմից[23]։ Մայիսին նրա խոսքերը հերքում է Կինբերգ Սայմոնը, որը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է, և այնտեղ աշխատել է 2013 թվականի հոկտեմեբերին[24][25]։
Nerdist Industries ինդոմացիայի համաձայն, ֆիլմում հայտնվում են Դումբոտները[26]։ 2014 թվականի ապրիլին Կինբերգը հայտարարեց, որ այս մի ֆիլմը կլինի ավելի իրական, քան իր նախկին ֆիլմերը[27], և այս մի ֆիլմը կլինի ավելի երիտասարդ պատմություն[28]։
2015 թվականի հունվարին պարզ է դառնում, որ ֆիլմի երաժշտությունը պետք է գրի Մարկո Բելտրամին[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.