Մագնեզիումի սուլֆատ (բժշկական կիրառում)
From Wikipedia, the free encyclopedia
Մագնեզիումի սուլֆատ դեղամիջոց, որը կիրառվում է արյան մեջ մագնեզիումի ցածր քանակի և կանանց մոտ էկլամպսիայի ժամանակ դիտվող ցնցումների կանխարգելման և բուժման համար[1]։ Այն կիրառվում է նաև torsades de pointes-ի, ասթմայի ծանր սրացման, փորկապության և բարիումով թունավորման ժամանակ[1][2]։ Կիրառվում է ներերակային կամ միջմկանային ներարկման ձևով և բերանացի ճանապարհով[1][2]։ Որպես Էպսոնի աղ, կիրառվում է նաև հանքային վաննաներում[3]։
Մագնեզիումի սուլֆատ | |
---|---|
Մագնեզիումի սուլֆատ հեպտահիդրատ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Քիմիական բանաձև | MgSO4 - 7H2O |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 120.366 գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 10034-99-8 |
PubChem | 24083 |
SMILES | [O-]S(=O)(=O)[O-].[Mg+2] |
ChEBI | 32599 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են ցածր զարկերակային ճնշումը, մաշկի կարմրությունը և կալցիումի ցածր քանակը[1]։ Այլ կողմնակի երևույթներից են փսխումը, մկանային թուլությունը և շնչառության թուլացումը[4]։ Չնայած հղիության ընթացքում պտղի վնասման մասին առկա փաստերին, որոշակի դեպքերում օգտակարությունը շատ ավելի է գերակշռում, քան ռիսկը[5]։ Կրծքով կերակրման ժամանակ այն անվտանգ է օգտագործման համար[5]։ Բժշկության մեջ կիրառվող մագնեզիումի սուլֆատը վերջինիս հեպտահիդրատային աղն է[2]։ Ազդեցության մեխանիզմը դեռևս ամբողջովին հայտնի չէ, սակայն կարծիք կա, որ այն ընկճում է նեյրոնների ակտիվությունը[1]։
Մագնեզիումի սուլֆատը բժշկության մեջ կիրառվել է դեռևս 1618 թ․-ին[6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի ամենաանվտանգ և արդյունավետ դեղերը[7]։ Զարգացող երկրներում դեղի արժեքը 10 մլ 50%-անոց լուծույթի համար կազմում է մոտ 0․35-8․73 ԱՄՆ $[8]։ Միացյալ թագավորությունում NHS-ի համար 4մլ 20%-անոց լուծույթն արժե մոտ 10․23 ֆունտ[2]։ ԱՄՆ-ում դեղն արժե մինչև 25$[9]։