Ղարաբաղ ՖԱ (Աղդամ)
From Wikipedia, the free encyclopedia
Ղարաբաղ ֆուտբոլային ակումբ (ադրբ.՝ Qarabağ" Futbol Klubu), ադրբեջանական ֆուտբոլային ակումբ, որը հիմնադրվել է 1951 թվականին։ Ադրբեջանի առաջնության չեմպիոն 1993, 2014, 2015 և 2016 թվականներին[1], Ադրբեջանի հնգակի գավաթակիր։
Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Qarabağ-Ağdam Futbol Klubu | ||||
Ամբողջական անուն | Ղարաբաղ Աղդամ | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | ձիեր | |||
Գույներ | կապույտ, սպիտակ | |||
Հիմնադրում | 1951-07-23 (72 տարի առաջ) | |||
Երկիր | Ադրբեջան | |||
Մարզադաշտ | Թոֆիկ Բայրամով, Բաքու | |||
Տարողունակություն | 31,200 | |||
Նախագահ | Թայիր Գյոզել | |||
Մարզիչ | Գուրբան Գուրբանով | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2023/24 | 1-ին | |||
|
Փակել
Պաշտոնապես ներկայացնում է Ակնա (Աղդամ) քաղաքը, որը 1993 թվականի հուլիսի 23-ից գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ։ Արցախյան ազատամարտից առաջ ակումբը տնային խաղերն անցկացրել է Աղդամում։ Ներկայումս ակումբի տնային մարզադաշտը համարվում է Բաքվում գտնվող Թոֆիկ Բայրամովի անվան հանրապետական մարզադաշտը[2]։
«Ղարաբաղն» առաջին ադրբեջանական ակումբն է, որը հասել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ[3]։